Աբխազիայում կդադարեցվի ՌԴ անձնագրերի տրամադրման կետի աշխատանքը
Ռուսաստանի անձնագրերի տրամադրման կետի աշխատանքը Վրաստանից չկառավարվող Աբխազիայում կդադարեցվի, հայտարարել է Սուխումիում Ռուսաստանի դեսպանատունը։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Հայտարարության մեջ նշված է, որ Ռուսաստանի անձնագրերի տրամադրման կետերը բացվել են 2026 թվականի հունվարին՝ «աբխազ քաղաքացիների համար հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով», «համաձայն երկքաղաքացիության հարցերի լուծման մասին համաձայնագրի, որը կողմերը ստորագրել են 2022 թվականին և ուժի մեջ են մտել 2025 թվականի ապրիլի 25-ին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշման հիման վրա»։
2025 թվականին Աբխազիայում բացվել է նաև ռուսական վարորդական իրավունքի տրամադրման կետ։
«Քանի որ աբխազ քաղաքական գործիչները, այդ թվում՝ Ժողովրդական ժողովի պատգամավորները, կասկածի տակ են դնում վերոնշյալ կետերի գործունեության օրինականությունը, ռուսական կողմը, որը հարգում է Աբխազիայի Հանրապետության ինքնիշխանությունը, ստիպված է կասեցնել դրանց գործունեությունը։ Համապատասխանաբար, Աբխազիայի Հանրապետության քաղաքացիներին այդ փաստաթղթերի տրամադրումը կտեղափոխվի Ռուսաստանի Դաշնության տարածք», — ասված է հայտարարության մեջ։
Հատկանշական է, որ Աբխազիայում ռուսական անձնագրերի տրամադրման օրինականությունը կասկածի տակ էին դրել Աբխազիայի, այսպես կոչված, քաղաքական և հասարակական գործիչները։
