Ֆրանսիան կոչ է անում Իրանի կողմից աջակցվող խմբավորումներին զսպվածություն ցուցաբերել՝ տարածաշրջանում անկայունացումից խուսափելու համար

«Մերձավոր Արևելքում Իրանի կողմից աջակցվող զինված խմբավորումները պետք է «առավելագույն զսպվածություն» ցուցաբերեն Թեհրանի և Վաշինգտոնի միջև լարվածության սրման դեպքում»,-  apnews.com-ի հաղորդմամբ, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն Լիբանան կատարած այցի ժամանակ։

«Եթե մենք տեսնենք տարածաշրջանային սրացում, Իրանի կողմից աջակցվող խմբավորումները խելամիտ կլինեն ողջ տարածաշրջանում առավելագույն զսպվածություն ցուցաբերել՝ իրավիճակի վատթարացումից խուսափելու համար», – ասել է Բարոն։

Նրա խոսքով, հակամարտության սրացումը «լուրջ կերպով կհանգեցնի Մերձավոր Արևելքի անկայունացմանը»։

Ըստ նրա, տարածաշրջանում ռազմական սրացումը ռիսկ է, որից պետք է խուսափել ամեն գնով, դա չի բխում ո՛չ տարածաշրջանի երկրների, ո՛չ էլ Ֆրանսիայի շահերից։

Տեսանյութեր

Լրահոս