ԱՄՆ-ն և Վրաստանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված համաձայնագիրը

ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի տնօրեն Բրենդան Հանրահանը և Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում համագործակցության հնարավորությունները, որոնք բխում են 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Թրամփի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պատմական խաղաղության համաձայնագրից:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ պատասխանելով Independence Avenue Media-ի հարցին։

Նշվում է, որ կողմերը «կառուցողական զրույց են ունեցել Միացյալ Նահանգների և Վրաստանի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»։

Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ուիլյամ Քորթնին կարծում է, որ դեռևս վաղ է խոսել Վրաստանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության փոփոխության մասին։

«Ակնհայտ է, որ Միացյալ Նահանգները շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի առաջմղմամբ, այդ թվում՝ TRIPP միջանցքի զարգացման միջոցով», – հայտարարել է Քորթնին։

Վրաստանում ԱՄՆ մեկ այլ նախկին դեսպան՝ Քենեթ Յալովիցը, կարծում է, որ ԱՄՆ վարչակազմի հետաքրքրությունը, որը հիմնված է նախագահ Թրամփի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության համաձայնագրի վրա, կայանում է Հարավային Կովկասում տնտեսական հնարավորությունների ընդլայնման մեջ։

Տեսանյութեր

Լրահոս