«Իմեդի» հեռուստաընկերությունը վաճառվել է

Գործարար Իրակլի Ռուխաձեն հայտարարել է, որ որոշել են «հրաժեշտ տալ» իշխանամետ «Իմեդի» հեռուստաընկերությանը, այսինքն` վաճառել։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ «Իմեդի» հեռուստաընկերության սեփականատեր ընկերությունը վաճառվել է «խորհրդանշական գնով»՝ 1000 լարիով։

«Իմ գործընկերների հետ երկար և ինտենսիվ խորհրդակցություններից հետո որոշեցինք, որ ստեղծված իրավիճակում ամենահիմնավոր լուծումը «Իմեդի»-ին հրաժեշտ տալն է»,- գրել է Ռուխաձեն «Իմեդի»-ում հրապարակված հայտարարության մեջ։

Իրակլի Ռուխաձեն նույն հայտարարության մեջ գրել է, որ «Իմեդիի համար նոր սեփականատեր գտնելը հեշտ չէր»։

Նրա խոսքով՝ ընտրությունը կանգ է առել Prime Media Global (PMG) ընկերության վրա, որը, ըստ նրա, «երկար տարիներ համագործակցում է «Իմեդի»-ի հետ գովազդի վաճառքի ոլորտում»։

Տեսանյութեր

Լրահոս