Այսօր մենք շարունակում ենք հարգել Հայոց ցեղասպանության ժամանակ խլված կյանքերի հիշատակը և խորհում ենք այն ցավի մասին, որ շատերը մինչ օրս ապրում են:
Ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը, երբ ավելի քան 1,5 միլիոն հայեր սիստեմատիկ կերպով բնաջնջվեցին օսմանյան թուրքերի կողմից, մի իրադարձություն, որը Թուրքիան մինչ օրս հերքում է:
Ռուս խաղաղապահների մի մասն Արցախում է, թեպետ հնարավոր չէ թիվ ճշտել, կարելի է ենթադրել, որ ինչ-որ նպատակներ կան, գուցե նաև նպատակն Արցախի հայերի վերադարձն է, հասկանալի է, որ հիմա իրավիճակն այլ է, քան 2020 թվականին էր։ Բնական է, որ խաղաղապահի այնտեղ լինելը կամ օդում տված երաշխիքը չի կարող բավարար լինել արցախահայերի վերադարձի համար։ Սա է պատճառը, որ մենք արդեն եղել ենք ՀՀ երեք մարզերում՝ Սյունիքում, Կոտայքում և Շիրակում, հանդիպել արցախահայերի հետ, քննարկել, թե ինչ պայմաններով է այսօր արցախցին պատրաստ վերադառնալ իր բնօրրանը։
«Դա հիմարություն է, Ցեղասպանությունը մոռացության տալու պատճառաբանություն է, չգիտեն ինչ ասեն։ Այսօր հեռուստացույց միացրեցի, տեսնում եմ՝ մարդիկ ծաղիկներով գնում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Մեր ժողովրդի երակների արյան մեջ է եռում Հայոց ցեղասպանության ցավը։ Այնպես որ, ի՞նչ անուն ու ազգանուն, ի՞նչ տարիք, ի՞նչ բան, չեն ուզում հավատան, իսկ ինչո՞ւ չեն ուզում։
Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության անդամ Վալերի Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ՝ հիշեցնելով, որ դրա զոհ է դարձել ավելի քան մեկ միլիոն մարդ։ Այս մասին պատգամավորը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «COP29 և կանաչ տեսլականը Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումի ժամանակ չի շրջանցել Հայաստանին Հնդկաստանի, Ֆրանսիայի և Հունաստանի կողմից ռազմական օգնության կամ զինման փաստը՝ այն համարելով Ադրբեջանի դեմ գործողություն:
Միջազգային հայտնի Newsweek պարբերականը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում ծավալուն հոդվածով անդրադարձել է նաև Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը։ Հոդվածի հեղինակը դոկտոր Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն է՝ Ֆիլադելֆիայում տեղակայված Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրենը։
«Ինչն իշխանություններն ու մասնավորապես վարչապետ Փաշինյանն անում են, շատ հստակ է՝ ունի երկար պատմություն: Երկար ժամանակ է՝ Նիկոլ Փաշինյանն ապազգային հայտարարություններ է անում Արարատի դեմ, զինանշանի դեմ, հիմնի դեմ, ուզում է Սահմանադրություն փոխել, նոր Սահմանադրություն պատրաստել, որպեսզի Ցեղասպանության ու Արցախի մասին այդ ռեֆերանսը հանեն»:
Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասն, անդրադառնալով Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին, նշել է, որ պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար։ Այս մասին հույն նախարարը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
Սահմանազատման անվան տակ այս օրերին Փաշինյանի հանցախումբն Ադրբեջանին նվիրեց նոր հողատարածքներ ու բարձունքներ Տավուշի մարզում։
Ցեղասպանությունը ողբերգություն լինելուց առաջ` հանցագործություն է: Ցեղասպանի իրավահաջորդների կողմից դրա ժխտումը` առնվազն հանցակցություն, իսկ առավել հավանական է` այդ հանցագործությունն ավարտին հասցնելու մտադրության նախանշան:
Իսպանիայի Կատալոնիա նահանգի «Արարատ» հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ և Սանտա Կոլոմա դե Գրամենետի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ տեղի է ունեցել հիշատակի արարողություն։
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին Թուրքիայում քրդամետ քաղաքական կուսակցություններն ու կազմակերպությունները կրկին կոչ են անում ճանաչել անցյալի վայրագությունները և ապագայում հավասար վերաբերմունք ցուցաբերել բոլոր քաղաքացիների նկատմամբ:
«Մենք հիմա այդ փուլում ենք. սա մեզ համար շատ կարևոր ընտրության հարց է, որը բառիս բուն իմաստով ամիսների խնդիր է՝ կամ կարող ենք կասեցնել, կամ հետո ուշ կլինի»,- հավելեց նա:
Հողը, հայրենիքը, ճշմարտությունը՝ ընդդեմ ստի ու չարի. «Պրեսսինգ»` Բագրատ սրբազանի հետ՝ Տավուշից
«Այսօր 1915-ի իրադարձությունները նպատակաուղղված անվանում են ցեղասպանություն, սակայն դրա հետազոտությունը պատմաբանների, այլ ոչ թե քաղաքական գործիչների գործն է»,- APA գործակալության փոխանցմամբասել է նա:
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Ադրբեջանը դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Այսօր մենք կանգ ենք առնում՝ հիշելու Մեծ եղեռնի՝ Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատելու երբեք չմոռանալու մեր խոստումը։
Արցախի Հանրապետության կորստի ու թուրք–ադրբեջանցիների կողմից հայ բնակչության եղեռնի ենթարկելու սպառնալիքի տակ էթնիկական զտման, Հայաստանի Հանրապետության
այաստանին ցեղասպան դրացիները խաղաղութեան հաստատման համար պայմաններ դնելով՝ փաստօրէն կը սպառնան Հայաստանի ամբողջականութեան ու անվտանգութեան, նոյնիսկ՝ գոյութեան»։
Այս մասին նա գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
Նիկոլ Փաշինյանը և նրա նույնքան ապաշնորհ ստորադասներն ամիսներ շարունակ հակահայկական հայտարարություններ էին անում։ Սկզբում նա նսեմացրեց Արարատ լեռը, այնուհետև քննադատեց Հայաստանի Հանրապետության սահմանադրորեն պաշտպանված պետական խորհրդանիշները՝ օրհներգը և զինանշանը։
Իսկ մենք, որպես ժողովուրդ և պետություն, պետք է կարողանանք առաջ նայել, առաջ շարժվել և ակտիվ մասնակիցը դառնալ այսօր աշխարհում տեղի ունեցող բոլոր զարգացումներին’ առանց նահանջելու մեր ինքնությունից ու պատմությունից։
Հայրս՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի ձերբակալվել է ավելի քան 200 օր առաջ։ Դրանից առաջ էլ 120 հազար այլ հայերի հետ գտնվում էր ավելի քան 9-ամսյա շրջափակման մեջ։ Ձերբակալությունից հետո անձամբ ես հորս հետ խոսել եմ մեկ անգամ՝ նոյեմբերին։ Բայց դրանից առաջ նա ամեն երեքշաբթի կարողանում էր զանգել, խոսել մորս հետ։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Հայոց ցեղասպանության հիշատակի 109-րդ տարելիցին հանդես է եկել համաշխարհային կոչով՝ կանխելու Հայոց երկրորդ ցեղասպանությունը: Նուբար Աֆեյանի՝ քայլեր ձեռնարկելու համաշխարհային կոչը հրապարակվել է The New York Times, The Washington Post եւ The London Times պարբերականներում, ինչպես նաեւ սոցիալական ցանցերում:
2024 թվականի ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը, տարբերվում է անցած ավելի քան 100 տարիներին Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններից։ Ոչ միայն նրանով, որ այս ապրիլի 24-ին Հայաստանն առավել քան թուլացած է ու պառակտված, անարգվող անցյալով, նվաստացած ներկայով ու խավար ապագայով։
Հայաստանի իշխանությունները Բաքվում պահվող գերիների հարցում ընդունել են ադրբեջանական խաղի կանոնները, ինչը քաղաքականացրել է գերիների վերադարձի հարցը, և դրան մոտենում են բացառապես բանակցային գործընթացի տրամաբանության մեջ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Սիրելի՛ ժողովուրդ, այսօր՝ ցեղասպանության տարելիցի նախօրյակին, ջահերի լույսով դուք պատռեցիք խավարը և առատացրիք լույսը հայրենական կյանքի։ Այդ լույսով մենք ցրել ենք ժամանակի մշուշներն ու մռայլը, հաղթահարել ենք անհաղթահարելին, վերապրել ենք անվերապրելին, և այսօր մենք ո՛չ թե ուրացությամբ պետք է մեռնենք, այլ աստվածպաշտությամբ պիտի ապրենք, պիտի ապրենք՝ ջահերի լույսը մեր գլխավերևում պահած, մեր ճանապարհի խավարը ցրելով և Տիրոջը ուղղված աղոթքը մեր շուրթերին․
Ի՞նչ է նշանակում դա «թարգմանաբար», եթե իհարկե չունենք աչքակապությամբ զբաղվելու մտադրություն: Թարգմանաբար դա նշանակում է՝ ես այս ռեգիոնում այլեւս հասել եմ այնպիսի աստիճանի, որ Դուք զբաղվեք միայն գլոբալ հարցերով՝ ինձ հետ խոսեք, իսկ հայ-ադրբեջանական հարցն արդեն լիովին իմ «քաշային կատեգորիայում» է:
Մի՛ մոռացեք, ուղիղ մեկ տարի առաջ Ալիևը հրապարակայնորեն հայտարարել է, որ «Հայաստանը Ադրբեջանի ու Թուրքիայի հավերժական թշնամին է»: