Իրանը հայտարարել է, որ ուրանի հարստացման լիակատար դադարեցման հարցը ԱՄՆ-ի հետ չի քննարկում

Իրանը Օմանում ԱՄՆ-ի հետ բանակցություններում չի քննարկում ուրանի հարստացման լիակատար դադարեցման հարցը. Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։

«Ուրանի հարստացման դադարեցումն օրակարգում չէ. մեզ դա անհրաժեշտ է էներգետիկայի և դեղագործության ոլորտներում»,- հարցազրույցից հատվածներ է մեջբերում հեռուստաալիքը։

Փետրվարի 6-ին Օմանի մայրաքաղաքում տեղի ունեցավ Իրանի և ԱՄՆ-ի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի լուծման վերաբերյալ բանակցությունների նոր փուլ։

Իրանի պատվիրակությունը գլխավորում էր արտգործնախարար Աբբաս Արաղչին։ ԱՄՆ պատվիրակությունը գլխավորում էր ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքկոֆը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728