Հարավային Կովկասում նոր պատերազմ կարող է լինել. շատ բան կորոշի Թրամփի ու Նեթանյահուի հանդիպումը. Վարդան Խաչատրյան

168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը կրոնագետ, փիլիսոփա և սոցիոլոգ Վարդան Խաչատրյանն է։

Հաղորդման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային քաղաքականության և գլոբալ գործընթացների առանցքային հարցեր։

Քննարկման կենտրոնում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցն էր Հայաստան։ Դիտարկվել են նրա հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաև երկկողմ համաձայնագրերի ստորագրումը, որոնք կարող են վերաբերել տնտեսական համագործակցությանը, անվտանգությանը և էներգետիկային։ Հատուկ ուշադրություն է դարձվել այդ պայմանավորվածությունների քաղաքական հետևանքներին տարածաշրջանի համար։

Կարդացեք նաև

Երևանից հետո Վենսն ուղևորվել է Ադրբեջան, որտեղ նույնպես ստորագրվել են ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթեր։ Փորձագետը վերլուծել է, թե ինչպես Վաշինգտոնի հարաբերությունների զուգահեռ խորացումը թե՛ Երևանի, թե՛ Բաքվի հետ՝ կարող է փոխել ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում։

Առանձին բլոկով քննարկվել է Իրանի շուրջ առկա լարվածությունը։ Վարկած է հնչեցվել, որ ԱՄՆ-ը՝ Իսրայելի հետ համատեղ, կարող է ձգտել Հայաստանի և Ադրբեջանի մերձեցմանը՝ տարածաշրջանային նոր կոնֆիգուրացիա ձևավորելու համար, ինչը տեսականորեն կարող է ուժեղացնել ճնշումը Թեհրանի վրա։ Դիտարկվել է այն սցենարը, որի դեպքում Հարավային Կովկասը դառնում է Իրանի դեմ ուղղված ավելի լայն աշխարհաքաղաքական ռազմավարության տարր։

Անդրադարձ է կատարվել նաև հայկական ատոմակայանի թեմային, դրա ռազմավարական նշանակությանը, անվտանգության հարցերին և հնարավոր միջազգային պարտավորություններին։

Զրույցի վերջում քննարկվել է ԱՄՆ ներքաղաքական գործոնը, մասնավորապես՝ թե որքանով, այսպես կոչված, «Էփշտեյնի գործը» և դրա հետ կապված հրապարակումները կարող են ազդել Դոնալդ Թրամփի դիրքերի վրա ամերիկյան քաղաքականության մեջ և նրա միջազգային օրակարգի վրա։

Անդրադարձ է կատարվել՝ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ՝ գլոբալ մարտահրավերներին, որոնք ծառացած են Հայաստանի և ողջ Հարավային Կովկասի առջև։

Հայկ Դերզյան

Տեսանյութեր

Լրահոս