Ե՞րբ կարող է խաղաղություն լինել Հայաստանում. Արման Թաթոյանը դասախոսել է Յելի համալսարանի Իրավունքի դպրոցում
«Ե՞րբ կարող է խաղաղություն լինել Հայաստանում. ԱՄՆ-ի Յելի համալսարանի իրավունքի դպրոցում նշել եմ, որ իրական խաղաղություն նշանակում է ոչ թե թաքցնել կամ մոռացության տալ խնդիրները, այլ գտնել լուծում,- Թելեգրամի իր ալիքում գրել է «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը և մանրամասնել,- Հայաստանի դեպքում դա կլինի այն ժամանակ, երբ ադրբեջանական զինված կազմավորումները դուրս գան և վերջ դնեմ ՀՀ տարածքների օկուպացիային, արցախցիների բնական իրավունքները վերականգնվեն, գերիներն ազատ արձակվեն։
Խաղաղություն նշանակում է նաև թշնամանքի վերացում, պետական մակարդակով ոչ թե թշնամանքի պետական քարոզ հայերի նկատմամբ, այլ իրական խաղաղություն` առանց զավթողական սպառնալիքների ու ատելության»:



