Եվրոպական ներդրումային բանկը Թուրքիային կտրամադրի 100 մլն եվրո վարկ

Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը հանդիպել է Եվրամիության (ԵՄ) ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հանդիպման ընթացքում Թուրքիայի և Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրվել է մտադրությունների վերաբերյալ համաձայնագիր, որի շրջանակներում «Türk Eximbank»-ին և «Türkiye Kalkınma ve Yatırım Bankas»-ին կտրամադրվի 100 մլն եվրո վարկ։

Նախարար Շիմշեքը նշել է, որ այս համաձայնագիրը կարևոր կետ է թուրքական և եվրոպական ֆինանսական ընկերությունների միջև հարաբերությունների վերականգնման տեսանկյունից։

Ըստ նրա՝ Թուրքիան Եվրամիության հետ իր տնտեսական և քաղաքական հարաբերությունները դիտարկում է որպես ռազմավարական գործընկերություն, և ԵՄ-ին լիիրավ անդամակցությունը մնում է Թուրքիայի ռազմավարական նպատակներից մեկը։ Թուրք նախարարը նաև նշել է, որ Թուրքիայի և ԵՄ-ի միջև տնտեսական ինտեգրացիան խորացնելու համար Մաքսային միության արդիականացումը դարձել է անխուսափելի անհրաժեշտություն։

Տեսանյութեր

Լրահոս