Հայ պատգամավորը պահանջել է ստեղծել հանձնաժողով և քննել հայ պատգամավորների ձերբակալության և սպանության գործերը, գտնել նրանց մարմինները և հուղարկավորել՝ ըստ արժանվույն: Փայլանը խորհրդարանի լիագումար նիստում Թալեաթին, Էնվերին ու Ջեմալին համեմատել է Հիտլերի հետ:
Գործարարներն արձագանքել են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության` Արցախին ու Հայոց բանակին աջակցելու կոչին: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:
Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին TASS-ի գլխավոր տնօրենի տեղակալ Միխայիլ Գուսմանին տված ծավալուն հարցազրույցում, ի թիվ այց խնդիրների, անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ Հարցին, թե ինչպես է Իրանը տեսնում այդ հակամարտության կարգավորումը, Ալի Լարիջանին ասել է, թե տարածաշրջանը լի է ճգնաժամերով։
Բաքվում ադրբեջանական և իրանական ընկերությունների միջև ստորագրվելու է 4 հուշագիր համատեղ նախագծերի շրջանակում, որոնք վերաբերում են դեղամիջոցների ու ավտոմեքենաների արտադրության ոլորտներին:
Վրաստանի իշխանություններն իրականացնում են պրագմատիկ քաղաքականություն, որպեսզի դուրս գան փակուղուց, որտեղ գտնվում են ռուս-վրացական հարաբերությունները: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին՝ ելույթ ունենալով Ստրասբուրգում՝ ԵԽԽՎ նիստում:
Ադրբեջանական Meydan TV ինտերնետ ռեսուրսի դեմ քրեական գործ է հարուցվել, գործի շրջանակում ներգրավված է 15 լրագրող: Այս մասին Turan գործակալությանը տեղեկացրել է փաստաբան Էլչին Սադիգովը:
Թուրքիայի ռազմաօդային ուժերն այսօր հարվածներ են հասցրել «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների դիրքերին, հայտնել է CNN Türk-ը:
Ռուսական զենիթահրթիռային С-300 համալիրների մատակարարումը Իրանին, դրական է ազդել տարածաշրջանի անվտանգության վրա: Այս մասին Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին հայտարարել է TASS-ի գլխավոր տնօրենի տեղակալ Միխայիլ Գուսմանի հետ զրույցում:
Համաձայն ադրբեջանա-իրանական պետական սահմանագծին՝ Աստարա գետի վրա երկաթուղային կամրջի շինարարության մասին համաձայնագրի, որը ստորագրվել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Իրան կատարած այցի ընթացքում, ապրիլի 20-ին դրվել է Աստարա գետի վրա երկաթուղային կամրջի հիմքը, հայտնում է APA-ն:
«Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը ներկայացրել է 2015 թվականի իր ֆինանսական ցուցանիշները: Ընկերությունը վաճառել է 212 ուղղաթիռ, ինչը 59 միավորով քիչ է նախորդ տարվա ցուցանիշից, սակայն արժութային տատանումների ու պատվերների շնորհիվ հոլդինգը կարողացել է ավելացնել հասույթը 50 միլիարդ ռուբլով, իսկ զուտ շահույթը՝ կրկնակի, գրում է «Կոմերսանտը»:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Ստրասբուրգ այցի ժամանակ, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է, որ Վրաստանի իշխանությունները գիտակցում են, թե տարածաշրջանի համար որքան կարևոր է Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանումը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կժամանի Ադրբեջան՝ մասնակցելու ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ Գլոբալ ֆորումին, որը տեղի կունենա ապրիլի 25-27-ը, հայտնում է Trend-ը՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրին:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարածաշրջանի գլխավոր հարցերից է, որը գրավում է Իրանի ուշադրությունը: Այդ տարածաշրջանում բավարար տորբուլենտություն ու պատերազմներ են, այդ պատճառով պետք է թույլ չտանք, որպեսզի նոր պատերազմ ծագի:
Sputnik-Թուրքիայի գլխավոր խմբագիր Թուրալ Քերիմովը RIA Novosti-ին հայտնել է, որ թուրքական իշխանություններն արգելել են իր մուտքը Թուրքիա և զրկել հավատարմագրումից:
Թուրքիայի իրավապահ մարմինները երկրի հարավարևելյան Վան նահանգում ահաբեկչություն են կանխել:
Ստամբուլի ոստիկանությունը խոշոր հակաահաբեկչական օպերացիա է անցկացնում, հայտնում է թուրքական Sabah թերթը:
Ադրբեջանը ռազմական տեխնիկան չի հեռացնի Ղարաբաղի շփման գծից: Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այս մասին ասված է Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ադրբեջանի բանակի համար ժամանակակից սպառազինություններ ձեռք բերելու նպատակով խոշոր գումար է հատկացվելու: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 26-ին կայցելի Ադրբեջան՝ մասնակցելու ՄԱԿ-ի քաղաքակրթությունների VII Գլոբալ ֆորումին, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Էրդողանի ադմինիստրացիային:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չորեքշաբթի օրը Բեռլինում կներկայացնեն զեկույց Լեռնային Ղարաբաղի համակարտության գոտում ստեղծված իրավիճակի մասին, տեղեկացրել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ավելի շատ ջանքեր գործադրի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու համար: Այս մասին, ինչպես հայտնում է Trend-ը, Ստրասբուրգում՝ ԵԽԽՎ նիստում, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:
Նշվում է, որ հայ զինծառայողի մարմինը հայտնաբերվել էր Ադրբեջանի ԶՈՒ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքում:
Երեկ ապրիլի 18-ին, ՊԲ հարավային դիրքերի ուղղությամբ` ադրբեջանական կողմում, ականի վրա պայթյունից մահացել է այդ երկրի ԶՈւ փոխգնդապետ Ախունդով Սենան Թահիր օղլուն (Axundov Sənan Tahir oğlu):
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կայցելի Ադրբեջան: Այս մասին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
ԱՊՀ երկրները կողմ են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի խաղաղ կարգավորմանն ու տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսում թույլ չտալուն: Այս մասին, ինչպես հայտնում է TASS-ը, հայտարարել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևը:
Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օգթայ Ասադովը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու համար միջազգային միջնորդներ ներգրավելու անհրաժեշտության մասին:
Ադրբեջանի գերագույն դատարանի որոշմամբ հայտնի իրավապաշտպաններ Արիֆ և Լեյլա Յունուսներին թույլատրվել է հեռանալ Ադրբեջանից՝ արտերկրում բուժվելու նպատակով:
Իլհամ Ալիևը և նրա ռեժիմն աﬔնաիսկական հանցագործությունն են կատարել ադրբեջանցի ժողովրդի հանդեպ: Այս մասին, խոսելով Լեռնային Ղարաբաղում ծավալված 4-օրյա պատերազմի մասին, արտերկրից հեռարձակվող Azerbaycan Saati («Ադրբեջանի ժամ»,) ռադիոյակայանի հետ հարցազրույցում հայտարարել է ամերիկաբնակ ադրբեջանցի քաղաքագետ Ռաﬕս Յունուսը:
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կմասնակցի ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ Գլոբալ ֆորումին, որը Բաքվում անցկացվելու է ապրիլի 25-27-ը:
Ինչպես «Իզվեստիային» հայտնել է դիվանագիտական շրջանակներում իր աղբյուրը, Ռուսաստանը և անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ակտիվորեն նպաստում են Լեռնային Ղարաբաղի հարցով փոխզիջումների ձեռքբերմանը, որոնք պետք է սկսվեն մոտ օրերս: