«Ադրբեջանը երբեք չի հրաժարվել բանակցային գործընթացից»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Մալթայի իր գործընկերոջ՝ Ջորջ Վելլայի հետ համատեղ մամուլի ասուլիս ժամանակ: Այս մասին հայտնում է Trend-ը:
Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը ու հույս հայտնել, թե ռազմական գործողությունները կդադարեցվեն
Հաջորդ ամսվա կեսին ենթադրվում է հանդիպում Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին, ինչպես հայտնում է APA գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Մալթայի իր գործընկերոջ՝ Ջորջ Վելլայի հետ հանդիպման ժամանակ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին հետ է կանչել Պետերբուրգում և Եկատերինբուրգում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսներին, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Ալիևի մամուլի ծառայությանը:
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հետախոսազրույց է ունեցել իր վրացի գործընկերոջ՝ Թինաթին Խիդաշելիի հետ, որի ընթացքում քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրացումը, հայտնում է rukavkaz.ru-ն՝ հղում կատարելով Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:
Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Վոլկան Բոզկիրը հույս ունի մինչև մայիսի 2-ը համապատասխանեցնել 72 չափորոշիչները, որոնք հարկավոր են Շենգենյան գոտու համար վիզաները չեղյալ հայտարարելու համար: Այս մասին նա հայտարարել է թուրքական NTV հեռուստաալիքի եթերում:
Վրաստանի հատուկ ծառայությունները 5 մարդու են ձերբակալել Քոբուլեթի քաղաքում, երբ փորձել են վաճառել 1,6 կիլոգրամ ուրան, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով Վրաստանի պետական անվտանգության ծառայությանը:
Երեկ Բաքվում կայացել է իտալացի հայտնի երգիչ Էրոս Ռամազոտիի համերգը: Ադրբեջանական minval.az կայքի հաղորդմամբ՝ Crystal hall մարզահամերգային համալիրում կայացած համերգին մասնակցել են նաև պաշտոնյաներ:
Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը հայտարարել է, որ Եվրամիությունն աջակցում է բոլոր հակամարտությունների խաղաղ կարգավորմանը: Նրա խոսքով՝ մարդկանց հակամարտությունների զոհ դարձնելը մեծ ողբերգություն է: Այս մասին, ինչպես հայտնում է APA գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը:
Ինչպես տեղեկանում ենք Եվրոպայի խորհրդի կայքից, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հրապարակել է Եվրոպայում մարդու իրավունքների, ժողովրդավարության և անվտանգության հարցերին վերաբերող 2015 թվականի իր ծավալուն զեկույցը:
Հայաստանը խաղում է կրակի հետ: Մոտ 100 հազար հայ է ապրում Թուրքիայում, որոնք մեր երկրի քաղաքացիները չեն հանդիսանում: Մենք հանդուրժող վերաբերմունք ենք ցուցաբերում նրանց հանդեպ, ովքեր չունեն մշտական բնակության թույլտվություն:
Ադրբեջանական Lent.az կայքն այսօր իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որը վերնագրված է «Թշնամու հրետանին հրետակոծել է Մեհրիզլի գյուղը, այրվել են տներ»:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության սրացումը չի նվազում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի քաղաքացիների համար Եվրամիության երկրներ առանց մուտքի արտոնագրի ռեժիմի սահմանումը, որը նախատեսվում է սահմանել հունիսի վերջից, Եվրամիության կողմից լավություն չէ:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության շրջանակներում:
Ադրբեջանցիները չեն հասկանում, թե ինչպես են հայերը Լեռնային Ղարաբաղում ապրիլյան պատերազմի մեկուկես օրվա ընթացքում ոչնչացրել 100 բարձրակարգ և պրոֆեսիոնալ հատուկջոկատայինի: Ադրբեջանական ռադիոյի եթերում նրանք նաև խոստովանում են, որ հենց Ադրբեջանն է առաջինը հարձակում գործել:
Վրաստանի ԱԳՆ-ն պնդում է, որ թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկությունն այն մասին, թե Վրաստանը Թուրքիային է հանձնել 6 հեկտար հողատարածք սահմանամերձ շրջաններից, չի համապատասխանում իրականությանը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Թուրքիան հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կլուծվի խաղաղ ճանապարհով՝ հաշվի առնելով Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:
ԱՄՆ-ը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է անում աշխատել խաղաղության համաձայնագրի ուղղությամբ: Ինչպես հայտնում է Trend գործակալությունը, այդ մասին այսօր հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան:
Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը, 2015 թվականին աշխատել է առանց շահույթի: Այս մասին հայտարարել է SOCAR-ի փոխնախագահ Սուլեյման Գասիմովը, տեղեկացնում է APA գործակալությունը:
Այսօր Իրանի կենտրոնական նահանգում F-7 կործանիչ է կործանվել, հայտնում է Reuters-ը:
Չի կարելի թույլ տալ Լեռնային Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակում հարկավոր է ցուցաբերել զսպվածություն, առաջնահերթ խնդիրն այն է, որ թույլ չտրվի ագրեսիայի հերթական բռնկումը։ Այդ մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նշվում է, որ Էրդողանը Բաքու էր մեկնել՝ մասնակցելու ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ Գլոբալ ֆորումին: Իսպանիայի հետ Թուրքիան ևս 2005թ. հիմնադրված ֆորումի հովանավորն է: Դրա անցկացման նախաձեռնողը ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանն է:
Ռուսաստանը հնարավոր է համարում Երևանի և Բաքվի միջև ռազմական շփումների շարունակումը: Այս մասին, ինչպես հայտնում է TASS-ը, հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
Բաքվում ընթացող ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ Գլոբալ ֆորումի շրջանակում կայացած «Խաղաղության հաստատում և ահաբեկչության վերացում» կոչվող նիստի ժամանակ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին:
«Մի՞թե հարկավոր է պարտադիր հայ լինել՝ պաշտպանելու համար Ադրբեջանի դեմ ներկայացված դատական հայցը»,- BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է հայտնի փաստաբան Ամալ Քլունին, ով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ներկայացնելու է ադրբեջանցի ազատազրկված լրագրող Խադիջա Իսմայիլովայի շահերը:
Ռուսական հեղինակավոր «Կոմերսանտ» պարբերականը ծավալուն հոդված է գրել՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Bloomberg-ին տված հարցազրույցին և Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկության պատճառներին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը կազմակերպելու վրա, երեկ տեղեկացրել է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիեին:
Ղարաբաղի հակամարտության կարգավորման ռազմական ուղի չկա: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այսօր Բաքվում հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպական հարցերի պետքարտուղար Հառլեմ Դեզիրը:
Ես չեմ պատրաստվում պատասխանել Ռուսաստանի պաշտոնատար անձանց հայտարարություններին: Նման կարգի հայտարարությունները անտեղի եմ համարում: Թուրքիայի դիրքորոշումն այդ հարցով հայտնի է: Կրակի ռեժիմի դադարեցումը խախտել է Հայաստանը: