Անկարայում սկսվել է «Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցության» անդամ Այթեն Օզթուրքի դատավարությունը։ Այդ կուսակցությունն Անկարայի կողմից հռչակված է ահաբեկչական: 2018-ի մարտի 8-ին Օզթուրքը Թուրքիայի հետախուզական ծառայության հատուկ օպերացիայի արդյունքում կալանավորվել էր Լիբանանում և տեղափոխվել Թուրքիա։
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում պատասխանել է Հայոց ցեղասպանության մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը քննադատած՝ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընին:
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը ուղիղ եթերում մանրամասներ է հրապարակել այս երկրի ոսկու պաշարների մասին։
Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա են վերադարձել 1,2 հազարից ավելի փախստականներ:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանի հետ առեւտրի համար ԵՄ-ի հատուկ մեխանիզմը (INSTEX) կարող է վերականգնել Թեհրանի եւ Բրյուսելի առեւտրական հարաբերությունները եւ հնարավորություն կտա շրջանցել ԱՄՆ-ի պատժամիջոցները, ապագայում դրա, հնարավոր է, կկարողանան միանալ եվրոպական միության մեջ չմտնող երկրները։
Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու համար Հալեպում գտնվող հայ մասնագետներից բաղկացած խումբը նպատակ ունի իրազեկելու Սիրիայի ժողովրդին բժշկական օգնության, ականային վտանգի հարցերում և իրականացնելու ականազերծման աշխատանք:
«Մա՛հ Ամերիկային» կարգախոսն ուղղված է այնպիսի քաղաքական գործիչների դեմ, ինչպիսին են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ազգային անվտանգության հարցերով նրա խորհրդական Ջոն Բոլթոնը եւ պետքարտուղար Մայք Փոմպեոն, եւ ոչ մի առնչություն չունի հասարակ ամերիկացիների հետ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում որպես Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր նշվելու մասին հայտարարությանը արձագանքել է նաև Թուրքիայի ծայրահեղ ազգայնական «Մեծ միություն» կուսակցության (BBP) նախագահ Մուստաֆա Դեսթիջին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շքեղ ավտոբուս է նվեր ստացել «BMC» ընկերության կողմից: Ընկերության բաժնեմասերի 49.9 տոկոսը պատկանում է Կատարի զինված ուժերին, մնացած 50 տոկոսը իրար մեջ կիսում են 2 թուրք գործարար ընտանիքներ:
Ստամբուլի Բաղջըլար շրջանում փետրվարի 7-ի լույս 8-ի գիշերը բնակելի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել:
«Անձամբ գտնում եմ, որ սա միայն մեկ կամ երկու նիստով հանգուցալուծվող հարց չէ, քանի որ հարմար պահի ռուսական կողմը ցանկանալու է Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության հարցը փաթաթել Թբիլիսիի վրա, որն անընդունելի է, և վստահ եմ, որ դա վրաց իշխանությունները հասկանում են»:
Freedom House միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2019» զեկույցը
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից (HDP) մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Մեջլիսում խոսել է հայկական մշակութային ժառանգությունը թալանել ցանկացող ոստիկանների մասին:
Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու վերաբերյալ նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը արձագանքել է նաև Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Համի Աքսոյը:
ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովը անհիմն է ճանաչել 2011թ. Ադրբեջանի կողմից Հայաստանի վերաբերյալ ներկայացված բողոքը:
Իրանի պաշտպանության փոխնախարարը հայտնել է այս շաբաթ «Դուստի» («Բարեկամություն») արբանյակի արձակման մասին՝ անցած ամսին իրանական մեկ այլ արբանյակ ուղեծիր դուրս բերելու չկայացած փորձից հետո:
Վրաստանի խորհրդարանի Բորչալուից ընտրված թյուրք (կարափափախ) պատգամավոր Ազեր Սուլեյմանովը Թիֆլիսում կայացած խորհրդարանական նիստին բացասաբար է արձագանքել Ախալքալաքում հայկական հուշարձանի տեղադրմանը:
Վատիկանում Հայ առաքելական եկեղեցու պաշտոնական ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը մանրամասներ է հայտնել օրեր առաջ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
«Հուսանք, որ այս երկարատև գործընթացի արդյունքում չի տուժի հասարակություններին խաղաղության նախապատրաստելու պայմանավորվածությունը: Բայց, կարծում եմ, այդ պայմանավորվածությունը ևս վտանգի տակ է՝ առանց կարևոր հարցերում կողմերի միջև կոնսենսուսի»,- ասաց Մաքֆարլեյնը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Թուրքիայի նկատմամբ մի քանի հատուկ տնտեսական միջոցների չեղարկման մասին:
Սիրիայում վերականգնվել է ազգային արդյունաբերական արտադրությունը, ինչի մասին վկայում է նոր գործարանների գործարկումը:
ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովն այսօր Մոսկվա-Երևան-Մինսկ-Բիշքեկ-Աստանա տեսակամրջի ընթացքում ամփոփեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի կողմից վերջին շրջանում իրականացված քայլերը: Սիդորովը նշեց, որ երկու երկրների ղեկավարների քայլերը նպաստել են տարածաշրջանում լարվածության նվազեցմանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում որպես Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր նշվելու մասին հայտարարությանը:
Իրանի եւ Իրաքի կենտրոնական բանկերի ղեկավարները՝ Աբդոլնասեր Հեմաթին եւ Ալի ալ Ալաքը, Բաղդադում համաձայնագիր են կնքել երկրների միջեւ վճարային մեխանիզմի գործարկման վերաբերյալ:
Փետրվարի 6-ի լույս գիշերը Ադրբեջանի հյուսիսում գրանցվել է 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ:
Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին գրանցել է իր բարեգործական հիմնադրամը, որին փոխանցելու է իր աշխատավարձը:
Վաշինգտոնի կողմից բռնապետներին ու ծայրահեղականներին ցուցաբերվող աջակցությունը քայքայում է Մերձավոր Արեւելքի տարածաշրջանը:
61 տարեկան հասակում վախճանվել է Թբիլիսիի նախկին քաղաքապետ Վանո Զոդելավան:
Իսկ եթե մի քիչ ավելի լուրջ, ապա այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանական հանրապետություն կոչվող գոյացությունը մեր տարածաշրջանում իրավամբ կարելի է համարել թնջուկ, մակաբույծ միավոր, որը սնվում է ուրիշների խաղաղության հաշվին: Սա ի ցույց է դնում այս արհեստածին միավորի իրական նկրտումները հարևան ազգերի և ժողոովուրդների նկատմամբ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ: