ԱՄՆ-ի կողմից աջակցվող «Սիրիական դեմոկրատական ուժերի» (SDF) արաբա-քրդական ջոկատները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 157 զինյալների են գերեվարել Սիրիայի հարավ-արեւելքի Բաղուզ գյուղում անցկացված գործողության ընթացքում:
ՕՊԷՔ-ի գլխավոր քարտուղար Մուհամեդ Բարկինդոն հայտարարել է, թե կասկածում է իրանական նավթի արտահանումը զրոյի հասցնելու ԱՄՆ-ի հնարավորությանը:
Նա նշեց, որ Իրան այցից առաջ հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի, Ռուսաստանի և Թուրքմենստանի վարչապետների հետ, տեղեկացրել է Իրանում քննարկվելիք հարցերի շրջանակը, նրանց հետ քննարկումների արդյունքում որոշվեց, որ այս թեման Իրանում պետք է դառնա կարևոր կետերից մեկը.
«Հայկական կողմը հույս ուներ, որ Արցախին բանակցային սեղան վերադարձնելու պահանջները լրջորեն կդիտարկվեն համանախագահների և Ադրբեջանի կողմից, իսկ քանի որ հասկանալի դարձավ, որ դա ներկայումս հնարավոր չէ, և խոսքը Մադրիդյան սկզբունքների մասին է, հայկական կողմը հիշեց Վիեննայի պայմանավորվածությունների մասին, որոնք նոր իշխանությունները չէին հիշատակել, քանի որ փորձում էին սեփական օրակարգը ձևավորել Դուշանբեի համաձայնության հիման վրա»:
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (CHP-ԺՀԿ) «Թուրքիայի ճգնաժամը» զեկույց է հրապարակել։ Ըստ այդմ՝ 2002 թվականից հետո Թուրքիայի արտաքին պարտքն ավելացել է 3․5 անգամ՝ մոտենալով 450 մլրդ դոլարի սահմանին։
«Դա կսնուցի ադրբեջանական ռազմատենչ և ռևանշիստական քաղաքականությունը տարածաշրջանում և կվտանգի Հայաստանի, Արցախի, Իրանի և Վրաստանի անվտանգությունը»,- ասում է Արա Մարջանյանը:
Թուրքիայի վիճակագրական ծառայությունը տվյալներ է հրապարակել գործազրկության և զբաղվածության վերաբերյալ։ Ըստ այդմ՝ 2017-ի համեմատ 2018-ին Թուրքիայում գործազրկության մակարդակը բարձրացել է:
Նոր Զելանդիայի ահաբեկչական գործողության դրդապատճառների մասին կատարվող վերլուծականները կենտրոնանում են ահաբեկչություն ընդդեմ ահաբեկչության հակազդեցության շղթայի գործընթացի զարգացման վրա: Այլ խոսքով, ծայրահեղականության դիմաց առաջացող հակազդեցության նույն ոճի որդեգրման անհատական թե քաղաքական մղումների վրա:
Ա.Եղոյանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հետ կապված նախորդ զեկույցից տարբերվող առանձնահատուկ ձևակերպումներ չկան, ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնում աջակցել ՄԽ համանախագահությանը.
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին որոշել է թողնել վրացական «Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) ընդդիմադիր կուսակցության նախագահի պաշտոնը, քանի որ հնարավորություն չունի տեղում իրականացնել կուսակցության ղեկավարումը։
Վրաստանի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել իրավական հարցերի կոմիտեի նիստում, տեղեկացնում է Գրուզիա Online-ը:
Վրաստանի պաշտպանության նախարարության շենքում մարտի 18-ին տեղի է ունեցել NATO-Georgia Exercise 2019 բազմազգ հրամանատարաշտաբային զորավարժությունների բացման պաշտոնական արարողությունը, որոնց շուրջ 350 զինծառայողներ կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր 24 երկրներից:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գազիօսմանփաշա շրջանում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, դիմելով Իսրայելի վարչապետ Նեթանյահուին, պահանջել է, որ նա քաշի որդու` Յաիրի ականջը: Ավելի վաղ Նեթանյահուի որդին միացել էր Էրդողանի և Նեթանյահուի Twitter-յան բանավեճին»:
Մարտի 17-ի ուշ երեկոյան խոշոր հրդեհ է մոլեգնել Թբիլիսիի Դիդի Դիղոմիի շրջանի «Գուդվիլ» սուպերմարկետի հարակից տարածքում:
Թուրքիան առաջին տեղում է՝ ծնողների մեկի կողմից երեխային Գերմանիայից արտերկիր փախցնելու դեպքերի թվով։ Գերմանիայի արդարադատության նախարարության տվյալների համաձայն՝ 2018թ․ ընթացքում 38 նմանատիպ դեպք է գրանցվել։
Թուրքիայում հետաքննություն է սկսվել մայրաքաղաք Անկարայի նախակրթական դպրոցներից մեկի տնօրենի նկատմամբ։
Մեզ հետ զրույցում ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլը պարզաբանեց, թե որքանով են հավանական ամերիկյան պատժամիջոցներ, որոնք էական վնաս կհասցնեն ՀՀ տնտեսությանն ու էներգետիկ ոլորտին, և որքանով է ամերիկյան կողմն Իրանի դեմ արշավի հարցում հաշվի առնելու Հայաստանի Հանրապետության ազգային շահերը:
Այս անգամ վրացի պաշտոնյայի այցն առանձնահատուկ նշանակություն ուներ, քանի որ հայ-վրացական հարաբերություններին հետևող փորձագիտական հանրությունը տեղյակ է, որ մինչ ՀՀ կատարած այցը Վրաստանի նախագահն Ադրբեջանում էր, որտեղ «փայլել» էր ադրբեջանամետ ձևակերպումներով:
Պոլսահայ լրագրող, «Ակոս» պարբերականի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով օրերս պայմանական ազատ արձակված երկու կասկածյալները կրկին կձերբակալվեն:
Առավել արդյունավետ կլինի, որ ՀՀ իշխանության ցավակցական ուղերձներում ոչ միայն՝ Նոր Զելանդիային, այլև՝ մուսուլմանական աշխարհին ուղղված շեշտադրումներ տեղ գտնեն:
«Ալիևը վերելակում վարչապետին ասաց՝ արի իրար չկրակենք, հիմնական կրակողը նա էր, նա էլ ասաց, որ չի կրակելու, ինչին համաձայնեց մեր վարչապետը, արդյունքում՝ Ադրբեջանն արձանագրեց, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն ի չիք եղան, միջնորդներն էլ ուրախացան, որ այլևս այդ խնդիրը չկա»։
4 տարի դադարից հետո իրականացվել է Թուրքիա-Եվրամիություն համագործակցության խորհրդի նիստը։ Նիստին մասնակցել են Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ ՖԵդերիկա Մոգերինին, ԵՄ-ի ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը։
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հաստատում է, որ իր բնակիչներից մեկը մտել է ՀՀ տարածք։
Իրաքի արևելքում գտնվող Էլ-Քութ քաղաքում քլորի արտահոսքի պատճառով տուժել է շուրջ 90 մարդ:
Մարտի 13-ին` ժամը 10։35-ից 11։15-ի սահմաններում Ակնայի ուղղությամբ հակառակորդը կիրառել է 60 մմ ականանետեր:
Բաքվում հնչեցրած աղմկահարույց հայտարարությունից հետո մարտի 13-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում էր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Սպասումները, թե ՀՀ իշխանությունների հետ պաշտոնական հանդիպումների ժամանակ նա գոնե կմեղմի իր կոշտ մոտեցումները՝ ապարդյուն էին:
Թուրքիայում ավարտվել են Դիարբեքիրի Էղիլ շրջանի իսլամացած հայերի մասին պատմող վավերագրական ֆիլմի նկարահանումները:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում Արցախի Հանրապետության ներկայացվածությունը վերականգնելը պետք է լինի կողմերի համատեղ որոշումը: Այս մասին մարտի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան:
«Կա ձևավորված բանակցային շրջանակը, այդ 3 սկզբունքները և 6 տարրերը, և վարչապետը Ստեփանակերտում ասել է, որ կարևոր խնդիրներից մեկն է, թե ինչպես են դրանք մեկնաբանվում, ինչպես են դրանք ընկալվում։ Մենք այդ առումով հստակ արտահայտել ենք, թե ինչ գերակայություն ունեն ՀՀ-ի համար կարգավիճակի և անվտանգության խնդիրները, որոնք իրենց արտահայտությունն ունեն այդ 3 սկզբունքների և 6 տարրերի փաստաթղթում, որոնք հայտնի են և որոնք հիշեցրեցին նաև վերջերս»։
Մարտի 14-ին՝ Ադրբեջանում անցկացվող լայնամասշտաբ զորավարժության չորրորդ օրը, անցկացվել է կրակային փուլը: Ներգրավվել են հրթիռահրետանային միջոցներ, զորահատանկային և հատուկ տեխնիկա, ավիացիա, այդ թվում՝ ԱԹՍ: