Թուրքիայում վերականգնվող էներգիայի ծավալը 11 տոկոսից հասել է 42 տոկոսի

«Միջազգային էներգետիկայի գործակալությունը» հրապարակել է 2021թ․ զեկույցը։ Ըստ այդմ՝  Թուրքիան վերականգնվող էներգիայի ոլորտում վերջին շրջանում մեծ առաջընթաց է գրանցել։ Ներկա դրությամբ վերականգնվող էներգիայի պաշարները կազմում են ընդհանուր օգտագործվող էներգիայի ծավալի 44 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Կանխատեսվում է, որ Սաքարիայի գազի հանքավայրի շահագործման շնորհիվ 2023թ․ էներգետիկայի ոլորտում Թուրքիայի կախվածությունը արտաքին աշխարհից կարող է նվազել 36 տոկոսով։

Թուրքիայի էներգետիկայի փոխնախարար Ալփարսլան Բայրաքթարը նշել է, որ վերջին 10 տարում այդ երկրի վերականգնվող էներգիայի ծավալը 11 տոկոսից հասել  է 42 տոկոսի։ Այդ ցուցանիշով Թուրքիան Եվրոպայում 6-րդ, իսկ ողջ աշխարհում 13-րդ տեղում է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031