Ալիևը հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն սկսել են տրանսպորտային հաղորդուղիների ապաարգելափակման բանակցությունները

Կիրակի օրն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Շվեդիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի գլխավորած պատվիրակությանը: Ալիեւ–Լինդե դեմ առ դեմ հանդիպումից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ալիեւը ԵԱՀԿ ղեկավար Անն Լինդեին փոխանցել է, որ Բաքուն արդեն սկսել է Հայաստանի հետ տրանսպորտային հաղորդուղիների ապաարգելափակման շուրջ բանակցային գործընթացը։

«Մենք արդեն Հայաստանի հետ սկսել ենք հաղորդուղիները բացելու շուրջ բանակցային գործընթացը: Սա նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության մասն է: Արդեն կայացել են տարբեր մակարդակներում մի շարք հանդիպումներ: Սա կարող է դառնալ շրջադարձային կետ, որ ամբողջությամբ փակվի պատերազմի էջը: Հաղորդուղիների բացումը ձեռնտու կլինի տարածաշրջանի բոլոր երկրների համար, կստեղծի նոր հնարավորություններ, նոր դինամիկա կհաղորդի: Ես անկեղծ եմ ասում՝ Ադրբեջանը դրան պատրաստ է»,- հաղորդել է Ալիևի մամուլի ծառայությունը:

 

Տեսանյութեր

Լրահոս