Բաժիններ՝

Ադրբեջանն այսօր մեկնարկած զորավարժություններից կադրեր է հրապարակել

Ըստ Ադրբեջանի` տագնապի ազդանշանով սկսված օպերատիվ-մարտավարական զորավարժությունների ծրագրի՝ զորքերը, հրամանատարական կետերը, մարտական ու պահեստային ստորաբաժանումները տեղափոխվում են օպերատիվ շրջաններ:

Այս մասին տեղեկացնում է haqqin.az կայքը` հղում տալով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:

Զորքերի վերաբաշխումն իրականացվում է քողարկված և օպերատիվ: Անձնակազմի և ռազմական տեխնիկայի բոլոր տեղաշարժերը կարգավորվում են հրամանատարական ծառայության կողմից:

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական էսկալացիայից հետո այսօր մեկնարկել են ադրբեջանական բանակի առաջին զորավարժությունները, որոնցում կներգրավվի մինչև 10 000 զինծառայող:

Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ ադրբեջանական զորավարժություններում տարածաշրջանում կայունության և անվտանգության համար որևէ ռիսկեր չի տեսնում, քանի որ դրանք պլանային բնույթ են կրում: Նմանատիպ վարժություններ Հայաստանում կանցկացվեն մարտի 16-ից:

Ադրբեջանական բանակի զորավարժություններին կմասնակցեն շուրջ 100 տանկ և այլ զրահամեքենաներ, տարբեր տրամաչափի մինչև 200 հրթիռահրետանային կայանքներ, մինչև 30 միավոր ռազմական ավիացիա, ինչպես նաև տարբեր նշանակության օդաչու թռչող սարքեր:

Զորավարժությունները տեղի կունենան լեռնային և անտառապատ վայրերում` դժվարանցանելի տեղանքով և կտևեն մինչ մարտի 18-ը: Հիմնական ուշադրությունը հատկացվելու է զորքերի հրամանատարությանը և վերահսկմանը, նրանց մարտական պատրաստության և վերախմբավորման վիճակի հասցնելուն՝ ներառյալ մարտական համակարգման բարելավումը և փոխազդեցությունը համակցված զինված կազմավորումների, հրթիռային և հրետանային զորքերի, ավիացիայի և հատուկ նշանակության ջոկատների միջև:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս