
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի Մուղլա շրջանի Մանթեշե բնակավայրում 4,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը` հղում տալով Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությանը:
Երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով 04:55-ին (Երևանի ժամանակով 05:55-ին):
Օջախի խորությունը կազմել է 6,98 կմ: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն չկա: