Բաժիններ՝

Իրանի նախագահի պնդմամբ՝ երկրում համավարակի 4-րդ ալիքի տարածման հավանականություն կա

Իրանում դեռևս առկա է կորոնավիրուսային համավարակի չորրորդ ալիքի տարածման հավանականությունը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին:

«Համավարակի չորրորդ ալիքի սպառնալիքը վերացված  չէ: Մինչև այսօր մենք զգույշ ենք եղել, որպեսզի խուսափենք նոր ալիքից, սակայն այդ սպառնալիքը կարող է ցանկացած պահի իրականանալ»,-ասել է Ռոհանին:

Նախագահը հավելել է, որ «Իրանն այս և հաջորդ շաբաթ կբարձրացնի պատվաստումների մակարդակը»:

2020 թվականի դեկտեմբերի 17-ին Ռոհանին հայտարարել էր, որ Իրանը հաղթահարել է երկրում կորոնավիրուսի երրորդ ալիքը:

Փետրվարի 9-ին Իրանում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների արշավը, որի շրջանակում կիրառվում է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031