Անն Լինդեն Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական լրատվամիջոցները, հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում առկա իրավիճակը, ղարաբաղյան խնդիրը, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացումը, ինչպես նաև ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը:

Տարածաշրջանային այցի շրջանակներում ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն նաև հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն մարտի 15-ի երեկոյան կժամանի Հայաստան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031