Ալիևը Լեռնային Ղարաբաղում դրել է Ֆիզուլի-Հադրութ ավտոճանապարհի հիմքը
![](https://168.am/wp-content/uploads/2021/03/f60504e78a47b3_60504e78a47f6.thumb_.png)
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, առաջին տիկին Մեհրիբան Ալիևան և նրանց դուստր Լեյլան մարտի 15-ին այցելել են Լեռնային Ղարաբաղի Ֆիզուլիի (Վարանդա) և Խոջավենդի (Մարտունի) շրջաններ:
Ինչպես հայտնում է minval.az կայքը, այցի շրջանակներում Ալիևը դրել է Ֆիզուլի-Հադրութ ավտոմայրուղու կառուցման հիմքը:
Բացի այդ, նշվում է, որ Իլհամ Ալիևը Հադրութում բարձրացրել է Ադրբեջանի դրոշը: