Բաժիններ՝

Որո՞նք են այսօր Թուրքիայի օրակարգային խնդիրները․ սոցհարցում

Իշխանամետ լրագրող Աբդուլքադիր Սելվին, հղում անելով Թուրքիայում սոցհարցում իրականացրած «Optimar» ընկերության տվյալներին, նշել է, թե այս պահին որոնք են Թուրքիայի օրակարգային խնդիրները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ այդմ՝ թեպետ այսօր կան այնպիսի կարևորության խնդիրներ, ինչպիսիք են սահմանադրական փոփոխությունների, ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության փակման կամ նախագահական ընտրությունների հացրերը, այնուամենայնիվ, այսօր Թուրքիայի օրակարգային խնդիրներն այլ են։

Առաջին տեղում (35.2%) երկրի տնտեսության հարցը, երկրորդ տեղում՝ կորոնովիրուսի համավարակը, իսկ երրորդ տեղում՝ գործազրկության խնդիրը։

Սելվին նշում է, որ վերոնշյալ ոլորտներից հետո գալիս են կրթական խնդիրները և ահաբեկչության դեմ պայքարի հարցերը։

Նշում է նաև, որ հարցվածների 59 տոկոսը կարծում է, որ քրդամետ կուսակցությունը պետք է փակվի, իսկ 26.6 տոկոսը դեմ է փակմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031