Բաժիններ՝

Թուրքիայի գործող իշխանությունները չեն վերընտրվելու․ Դավութօղլու

Թուրքիայի ներքաղաքական կյանքում շարունակում են տիրապետող մնալ արտահերթ ընտրությունների մասին խոսակցությունները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախկին կուսակից, նախկին արտգործնախարար, ապա նաև վարչապետ, իսկ այժմ Էրդողանի գլխավոր քննադատներից Ահմեթ Դավութօղլուն ևս անդրադարձել է արտահերթ ընտրությունների հավանականությանը՝ այն կապելով երկրի տնտեսության վատ վիճակի հետ:

Դավութօղլուի կանխատեսմամբ՝ այս ձմեռը բնակչության համար շատ ծանր է լինելու: Սպասվում են գազի, վառելիքի թանկացումներ, իսկ գնաճն արդեն դարձել է սովորական երևույթ:

Ըստ Դավութօղլուի՝ տնտեսության ներկա վիճակը հանրության շրջանում մեղավորների փնտրտուք է առաջացնալու, որի հիմնական հասցեատերերը լինելու են «Ժողովուրդ» դաշինքը կազմող իշխանական «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) ու «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցությունները:

Թուրքիայի նախկին վարչապետը համոզված է, որ նման պարագայում ԱՇԿ-ն վարվելու է նույն կերպ, ինչպես նախորդ նմանատիպ ճգնաժամերի դեպքում:

Նա հիշեցրել է, որ 2002-ին փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող ԱՇԿ նախագահ Դևլեթ Բահչելիի՝ պատասխանատվությունից խուսափելու դիրքորոշումը, որի հետևանքով արտահերթ ընտրություններ անցկացվեցին:

«Ինչպես 2002-ին, այնպես էլ հիմա ԱՇԿ-ն ասելու է մեղավորը մենք չենք՝ նրանք են: ԱԶԿ-ին մեղադրելով՝ Բահչելին արտահերթ ընտրությունների կգնա: «Ժողովուրդ» դաշինքը հավերժ չէ»,-հավելել է Դավութօղլուն:

Նա նաև համոզմունք է հայտնել, որ նոր ընտրությունների դեպքում «Ժողովուրդ» դաշինքը իշխանությունից հեռացվելու է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս