Բաժիններ՝

Թուրքիայում կուսակցություն է ստեղծվում՝ ընդդեմ պատվաստումների

Թուրքիայում փաստաբան Ալի Օզհանը հայտարարել է, որ դիմում է ներկայացնելու ներքին գործերի նախարարություն նոր կուսակցություն հիմնելու մասին, որը կոչվելու է «Կյանք առանց պարտադրանքի» կուսակցություն։ Նա նշել է, որ կուսակցությունը պայքարելու է կորոնավարակի պատվաստումների, դիմակների և պարտադիր «PCR» թեստերի դեմ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Օզհանն ընդգծել է, որ կուսակցությունը որևէ աշխատանք չի իրականացնելու քաղաքական հաշվարկով և միայն գործելու է համավարակի դեմ պայքարի շրջանակում։

Նշենք, որ Թուրքիայում պատվաստումների դեմ հանդես եկողները դեռևս սեպտեմբերի 11-ին «Մեծ զարթոնք» խորագրով բացօթյա հավաք են անցկացրել Ստամբուլում, իսկ օրերս նրանք նաև բողոքի ակցիա են կազմակերպել Մեջիդիյեքյոյում գտնվող Առողջապահության արտակարգ իրավիճակի գրասենյակի առջև։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930