Ենթադրում եմ, որ ադրբեջանական կողմից կան խոչընդոտներ. Փաշինյանը՝ համանախագահների սպասվող այցի առնչությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ենթադրում է, որ տարածաշրջան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի դեռևս ուշացման հարցում կան խոչընդոտներ ադրբեջանական կողմից:

Փաշինյանն այս մասին ասաց «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցելելու հայտարարությունից հետո ինչո՞ւ այց չի եղել դեռ:

Փաշինյանը հիշեցրեց, որ վերջերս ԱՄՆ-ից պատվիրակություն էր ժամանել Հայաստան, որի կազմում էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը:

«Եվ ես այդ հարցը բարձրացրեցի, թե ինչու այցելությունը մինչև այդ պահը տեղի չի ունեցել: Եվ նա ասաց, որ իրենք աշխատում են այցն իրականացնելու ուղղությամբ: Ես կարծում եմ, այո, ժամանակ անցել է, կարող էր արդեն տեղի ունեցած լինել: Ենթադրում եմ, որ ադրբեջանական կողմից կան ինչ-որ խոչընդոտներ»,-ասաց Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930