«Առանց մուտքի արտոնագրի ռեժիմի հաստատումից ի վեր Վրաստանից Շենգենյան գոտու երկրներ են այցելել ավելի քան 20 հազար Վրաստանի քաղաքացի»:
Քանի որ Թուրքիան դարձել է համաշխարհային դատապարտման թիրախ իր մարդու իրավունքների խախտումների համար, թուրքական կառավարությունը որոշել է հսկայական գումարներ ծախսել քարոզչության և հանրային կապերի վրա՝ փորձելով մաքրել իր վարկաբեկված հեղինակությունը:
Թուրքիայում գործող հայկական «Նոր ռադիո»-ի «Çalıkuşunun Z raporu» հաղորդաշարի հունիսի 13-ի եթերում անդրադարձ է կատարվել Թուրքիայում ապրող հայ կանանց խնդիրներին:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում՝ մեքենաների շարժիչների և յուղերի արտադրությամբ զբաղվող ընկերությունում, պայթյուն է տեղի ունեցել:
Սիրիայի ռազմաօդային ուժերը Ռաքա քաղաքի արեւմտյան արվարձաններում գրոհել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հրամանատարական կետի եւ կրակային դիրքերի վրա:
«Մանկավարժությունը այն ոլորտն է, որտեղ, եթե ինչ-որ մեկը գումարի կամ լավ աշխատավարձի ակնկալիք ունի, ապա չպետք է ներգրավվի: Կարծում եմ` բոլոր երկրներում ուսուցիչների աշխատավարձը միջինից ցածր է: Սա միտումնավոր է արված, այն պատճառով, որ եթե ուսուցիչը շատ բարձր աշխատավարձ ունենա, ապա դասավանդողը կարող է չսիրել երեխաներին, ինչը` վտանգավոր է»:
Լրագրող Աֆղան Մուխթարլըի վրացի փաստաբանը դատի է տվել Թբիլիսիի դատախազությանը:
Երեկ՝ հունիսի 13-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ընդունել է Թուրքիայի ԶՈւ բժշկական ծառայության պետ, դերծովակալ Հայաթի Բիլգիչին:
Ստամբուլի հյուրանոցներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել:
Թուրքիայի Իզմիր քաղաքի ափերին մոտ՝ Էգեյան ծովում հունիսի 14-ին նորից երկրաշարժ է գրանցվել:
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի բաժինը հրաժարվել է հրապարակել տվյալներ Էրդողանի խորհրդականների թվի և աշխատավարձի վերաբերյալ:
Թուրքական Բաթմանի օդանավակայանում ձերբակալված քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Մեհմեթ Ալի Ասլանը ցուցմունք տալուց հետո ազատ է արձակվել:
Թուրքիայի արտգործնախարարության կողմից արված հայտարարության մեջ նշվում է, որ Չավուշօղլուն հանդիպելու է Կատարի արտգործնախարարի, ինչպես նաև էմիրի հետ: Հանդիպումներում քննարկվելու են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային վերջին զարգացումները:
«Ես չեմ կարծում, որ այսօր պատերազմի սպառնալիքը մեծացել է, ինձ թվում է, որ ապրիլից, սեպտեմբերից և փետրվարից հետո պատերազմի հավանականությունը փոքրացել է, ոչ թե մեծացել։ Այսօր լայնամասշտաբ պատերազմի վտանգը փոքր է»։
Մեր հիմնական խնդիրը մեր համայնքն է Մերձավոր Արևելքում։ ՀՀ-ին լարված մերձավորարևելյան թնջուկում լինելը, իհարկե, ձեռնտու չէ. մեզ պետք են հարևաններ, բարեկամ երկրներ, որոնք աչքի են ընկնում կայունությամբ։
Թուրքիայում 2017 թվականի առաջին հինգ ամսում 182 երեխա ենթարկվել են սեռական ոտնձգության:
Ժամանակակից թուրք գրող Բիրգյուլ Օղուզի «Հա՛հ» վիպակը 2014թ. արժանացել է Եվրամիության Գրական մրցանակի: Գիրքը տպագրվել է անգլերեն, լեհերեն, հունգարերեն, գերմաներեն, խորվաթերեն և թարգմանվում է ևս 9 լեզվով։
Անկարայի դատախազությունը գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շրջանակում որոշում է կայացրել Թուրքիայի ներքին գործերի նախարարության 42 անձի ձերբակալելու վերաբերյալ:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Մեհմեթ Ալի Ասլանը Բաթմանի օդանավակայանում ձերբակալվել է:
Պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի անվան հիմնադրամը հրապարակել է «Մամուլում ատելություն պարունակող նյութերի դիտարկում» զեկույցը, որն ընդգրկում է 2017-ի հունվար-ապրիլ ամիսները:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներ Ստեֆան Շենակը և Սեզար Պրեդան հունիսի 13-ին կհանդիպեն Ադրբեջանի ընդիմադիր կուսակցությունների ղեկավարների հետ, որոնցից մի քանիսը ներկայումս ճաղերի հետևում են:
ՀՀ արտակարգ և լիազոր դեպան Արման Նավասարդյանի խոսքով՝ Կատարի շուրջ շատ հետաքրքիր գործողություններ են ընթանում. «Ես դա դիտում եմ՝ որպես պատճառահետևանքային մի ամբողջ շղթա համաշխարհային քաղաքականության ենթատեքստում, մասնավորապես՝ առաջին հերթին՝ Թրամփի այցելությունը՝ ինչո՞ւ եղավ այդ այցելությունը, ինչո՞ւ հենց Սաուդյան Արաբիայում, և դա ի՞նչ կարող է իր հետ բերել»։
Քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանի խոսքով՝ Նախիջևանի տարածքում անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժությունները պատահական չեն։ Ըստ բանախոսի՝ նրանք ցանկանում են ամեն կերպ աշխատեցնել Մինսկի խմբին.
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ վշտացած է Իրաքյան Քուրդիստանի կողմից անկախության հանրաքվե անցկացնելու որոշման կապակցությամբ:
Բելառուսից Ադրբեջան արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինի դեմ հարուցված քրեական գործի նյութերն ուղարկվել են դատարան:
Ադրբեջանի իշխանությունների դեմ հանդես եկող՝ լրագրող, ադրբեջանական 7gün.az կայքի գլխավոր խմբագիր Դավիդ Շիրալիևը 2014 թ. օգոստոսի 30-ին ադրբեջանական իրավապահ մարմինների կողմից ապօրինի ձերբակալվել է և մինչ օրս անազատության մեջ բռնության ու տանջանքների է ենթարկվում:
Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ նշանակության ջոկատներն իրականացնում են «Կովկասի արծիվ 2017» համատեղ զորավարժությունները:
«Տարբերությունը Հայաստանի եւ Ադրբեջանի մոտեցումների միջեւ այն է, որ մենք խոսում ենք փաստերով, իսկ նրանք տպավորություններով՝ հիմնված երեւակայությունների վրա»,- ասաց Նալբանդյանը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրատապության կարգով քննության է առել թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականի կալանավորված լրագրողների ու ղեկավարների դիմումը:
Դիարբեքիրում ձերբակալված քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Փերվին Բուլդանն ազատ է արձակվել: