Թուրքիայի բնակչության կարծիքը ռուս-ուկրաինական հակամարտոթւյան վերաբերյալ․ սոցհարցում
Թուրքական Aksoy հետազոտական ընկերությունը ուշագրավ հարցում է անցկացրել Թուրքիայի բնակչության շրջանում ռուս-ուկրաինական հակամարտության և այդ գործընթացում Թուրքիայի դերի մասին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հարցվածների 78.2 տոկոսը կարծում է, որ Թուրքիան պետք է չեզոքություն պահպանի այս հակամարտությունում: 2.4 տոկոսի կարծիքով, Թուրքիան պետք է աջակցի ՌԴ-ին: Իսկ ահա 19.4 տոկոսը կարծում է, որ Թուրքիան պետք է հավատարիմ մնա այս պատերազմիմ ՆԱՏՕ-ի որդեգրած դիրքորոշմանը:
Այն հարցին, թե «Թե ինչպես ռազմական գործողությունները կանդրադառնան Թուրքիայի վրա», հարցվածների 63 տոկոսը կարծում է «բացասական», 23.2 տոկոսը՝ «չափազանց բացասական», իսկ 13.6 տոկոսը՝ «դրական և չափազանց դրական»:
Ընդ որում այն մարդիկ , ովքեր նշել են, որ Ուկրաինայի դեպքերը դրական են ազդելու Թուրքիայի վրա, հիմնականում Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) և վերջինիս դաշնակից «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցությունների կողմնակից են: