Բաժիններ՝

Թուրքիան ավելի քան 3000 ոստիկան կգործուղի Կատար

Թուրքիան 2022-ի աշնանը Կատարում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում անվտանգության ապահովման համար այդ երկիր կգործուղի ոստիկանության 3251 ծառայողի: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Այս գործուղումը պետք է տեղի ունենա 2 երկրների միջև կնքված «Լայնածավալ միջոցառումների կազմակերպան գործում համագործակցության մասին» մտադրությունների հուշագրի շրջանակներում:

Նախօրեին հուշագիրը քննարկվել և հաստատվել է Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Ավելի ուշ այն կընդունվի նաև լիագումար նիստի քվեարկությամբ:

Թեմայի վերաբերյալ մեջլիսում մանրամասներ է հայտնել Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը՝ հայտնելով, որ գործուղվող խմբի մեջ ներառված են լինելու նաև հատուկ նշանակության թիմեր, ականազերծող մասնագետներ և այլ ստորաբաժանումներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031