
Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 3000 դեպք

Վրաստանում մարտի 5-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3033 նոր դեպք: Ինչպես փոխանցում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1 մլն 623 հազար 672 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 8118 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 32 մարդ, ընդհանուր մահերի թիվը 16 338 է: