Էրդողանն ակնկալում է հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ակնկալում է մարտի 6-ին հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին NTV-ի եթերում ասել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը:

«Այս պատերազմը պետք է անհապաղ դադարեցվի, պետք է նստել բանակցային սեղանի շուրջ: Մեր նախագահը շատ ինտենսիվ դիվանագիտություն է վարում: Վաղը մեր նախագահը բանակցություններ կունենա Պուտինի հետ»,- հայտարարել է Քալընը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031