
Հայաստանը պետք է պատժվի «բարբարոսությունների» համար ու փոխհատուցում վճարի․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի բնակավայրերի ծրագրի գործադիր տնօրեն Մայմունա Մոհդ Շարիֆի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, թե Հայաստանը, որպես «ագրեսոր», պետք է պատժվի միջազգային մակարդակով և փոխհատուցում վճարի Ադրբեջանին։
Նա պնդել է, թե աշխարհը պետք է իմանա «հայերի բարբարոսությունների» մասին։
«Իհարկե, փոխհատուցման խնդիր կա, մենք փոխհատուցում ենք պահանջում։ Արդեն ներգրավել ենք միջազգային կառույցներ և իրավաբանների խմբեր, որոնք կօգնեն մեզ բարձրացնել այդ հարցը միջազգային ասպարեզում»,- ասել է Ալիևը: