
Թուրքիայում միայն փետրվարին 108 լրագրող է դատարանի առաջ կանգնել

Թուրքիայում «Լրագրողների ասոցիացիան» հրապարակել է «Լրատվության գինը» ամենամսյա զեկույցը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ միայն փետրվարին Թուրքիայի 8 քաղաքում շուրջ 39 դատական նիստ է կայացել և 108 լրագրող ու լրատվամիջոցի ներկայացուցիչ է կանգնել դատարանի առաջ։ Նրանց նկատմամբ պահանջվել է սահմանել ընդհանուր 715 տարի 3 ամսից մինչև 1485 տարվա ազատազրկում, այդ թվում 1 լրագրողի նկատմամբ՝ 15 տարի 8 ամիս 22 օր ազատազրկում։
Լրագրողներից 53-ը մեղադրվում են «ահաբեկչական խմբավորման անդամ լինելու», 19-ը՝ «ահաբեկչական խմբավորման օգտին քարոզչություն իրականացնելու», 6-ը «հավաքների և ակցիաների վերաբերյալ օրենքին ընդդիմանալու», իսկ 3-ը՝ «հանրապետության նախագահին վիրավորվելու մեջ»։
Զեկույցի տվյալներով՝ փետրվարին հարձակման է ենթարկվել 8 լրագրող։ Նրանց հասցեին սպառնալիքներ են հնչել։