Բաժիններ՝

«Երկնագույն հոսքով» Ռուսաստանից Թուրքիա գազամատակարարումները վերսկսվել են

«Երկնագույն հոսք» սեւծովյան խողովակաշարով Ռուսաստանից Թուրքիա գազամատակարարումները վերսկսվել են պլանային սպասարկումն ավարտելուց հետո:

«Պլանային աշխատանքների համալիրը «Երկնագույն հոսք» գազատարի օբյեկտներում ավարտվել է: Գազամատակարարումներն այսօր վերսկսվել են»,-«Ինտերֆաքս»-ին հաղորդել են «Գազպրոմ» հանրային ակցիոներական ընկերության տեղեկատվության վարչությունում:

Ինչպես նշվել է, պլանային աշխատանքների ամբողջությունը մագիստրալի օբյեկտներում, որը նախատեսում էր մատակարարումների կրճատում եւ դադարեցում, պլանավորվել էր 2022 թվականի մայիսի 17-ից մինչեւ 30-ը:

«Պլանային աշխատանքների համալիրի անցկացումը նշված ժամկետում պլանավորվել էր դեռ 2021 թվականին: Ե՛վ ընկերությունը, ե՛ւ նրա սպառողները գազամուղի դադարեցումը հաշվառում են իրենց պլանների մեջ»,-մեկնաբանել են «Գազպրոմ»-ում:

«Երկնագույն հոսքը» շահագործման է հանձնվել 2003 թվականին: Գազի փոխադրումը գլխավոր գծով 2021 թվականին աճել է գրեթե կրկնակի՝ մինչեւ 15,98 միլիարդ խորանարդ մետր՝ սահմանելով նոր ռեկորդ: Մեկ օրում գազատարը կարող է փոխադրել 47,355 միլիոն խորանարդ մետր գազ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս