«Եթե ամեն ինչ արդեն լուծվել է, ինչի է Ադրբեջանի ու ԵՄ-ի համար կարևոր Հայաստանի ստորագրությունը». Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ալիեւն ասում է, որ Արցախի հարցն արդեն լուծվել է, միջազգային հանրությունն էլ այդ լուծումն ընդունել է, Հայաստանն էլ ֆանտազիաները գիրկն է ընկել կարգավիճակի մասին հարց բարձրացնելով ու ասում է, որ այդ վիճակը պետք է թղթի վրա ֆիքսել, որի վրա Հայաստանը պետք է ստորագրություն դնի։
Առաջանում է հարց, եթե ամեն ինչ արդեն լուծվել է, մենք էլ ֆանտազիաները գիրկն ենք ընկել, այդ դեպքում ինչի է Ադրբեջանի ու ԵՄ-ի համար կարեւոր Հայաստանի ստորագրությունը։
Այ այս հարցի պատասխանն է կարեւոր, այստեղ է իրավիճակը հասկանալու բանալին գտնվում»։