Բաժիններ՝

Իրանում շենքը փլվելու զոհերի թիվը հասել է 31-ի. ISNA

Իրանի հարավ – արեւմուտքի Աբադան քաղաքում (Խուզիստանի նահանգ) շենքը փլվելու զոհերի թիվը հասել է 31-ի: Այդ մասին հայտնել է ISNA գործակալությունը։

«Շենքը փլվելու տեղում փրկարարական ջոկատների չդադարող աշխատանքի շնորհիվ այսօր առավոտյան հայտնաբերվել է զոհվածների եւս երկու մարմին,- մեջբերում է անում ISNA-ն Խուզիստանի նահանգում Կարմիր մահիկի ընկերության բաժանմունքի ղեկավար Վահիդ Շաբանիի խոսքից:

Այսպիսով զոհերի թիվն ավելացել է մինչեւ 31: Աշխատանքները կշարունակվեն մինչեւ փլվածքների մաքրման ավարտը»: Ըստ որում եւս շուրջ 40 հոգի տուժել է միջադեպի հետեւանքով:

Նաեւ գործակալությունը նշում է, որ ընդհանուր առմամբ ձերբակալվել է 13 մարդ, որոնք, ինչպես կասկածում են, կարող են պատասխանատվություն կրել աղետի համար: Մայիսի 23-ին Աբադանում տեղի է ունեցել կառուցվող 10-հականի առեւտրի շենքի մասնակի փլուզում:

Երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսին կարգադրել է շտապ կարգով հետաքննել աղետի պատճառները եւ պատժել մեղավորներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս