Բաժիններ՝

Հուլուսի Աքարը Բաքվում հանդիպել է Զաքիր Հասանովի հետ

Բաքու մեկնած Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը, ինչպես նաև ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերի հրամանատարները հանդիպել են Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրք բարձրաստիճան զինվորականները Բաքվում այցելել են Թագիևի ավիաբազա և ուսումնասիրություններ իրականացրել: Նրանց ուղեկցել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, Ադրբեջանի ցամաքային, ռազմաօդային ու ռազմածովային ուժերի հրամանատարները:

Զինվորականները ծանոթացել են ավիաբազայի ու տեղի ռազմանավաշինության կենտրոնի աշխատանքների, ենթակառուցվածքների և պայմանների հետ: Այսնուհետև թուրք բարձրաստիճան զինվորականները մեկնել են Թուրքիա

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031