Բաժիններ՝

Ալիևն ընդունել է Թուրքիայի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 28-ին Բաքվում ընդունել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությունը:Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի հետ Բաքու այցելած Աքարն Ալիևին ներկայացրել է ռազմական կրթության ոլորտում թուրք-ադրբեջանական համագործակցության, ինչպես նաև պաշտպանական արդյունաբերության մեջ փոխգործակցության ուղղությամբ տարվող աշխատանքները:

Ալիևը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի պաշտպանության նախարարին Ադրբեջանի Անկախության օրը Բաքվում լինելու համար:

Մայիսի 28-ին ակնկալվում է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Բաքու, որտեղ նա մասնակցելու է Teknofest տեխնոլոգիական փառատոնին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031