Թուրքիայի մշակույթի նախարարությունը չեղարկել է հայ ջութակահարի համերգը

Թուրքիայի մշակույթի նախարարության «Մայրաքաղաք մշակութային ճանապարհ» փառատոնի ծրագրի շրջանակներում հայ ջութակահար Արա Մալիքյանի համերգային ելույթը չեղյալ է հայտարարվել՝ չճշգրտելով դրա պատճառը։

Համերգը պետք է տեղի ունենար Նախագահական սիմֆոնիկ նվագախմբի համերգասրահում հունիսի 1-ին։

Տոմսեր գնած անձինք հաղորդագրությամբ տեղեկացվել են չեղարկման մասին։

Մշակույթի և զբոսաշրջության նախարարության կազմակերպմամբ Անկարայում և Ստամբուլում անցկացվում է «Մշակութային ճանապարհի փառատոնը», որն այս տարի կտևի 16 օր, որոնց ընթացքում կիրականացվեն մոտ 2000 միջոցառումներ:

Աշխարհահռչակ Արա Մալիքյանը համապատասխանաբար 2012 և 2019 թվականներին ելույթ է ունեցել Ստամբուլում և Իզմիրում։

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս