
Պուտինն ու Էրդողանը կքննարկեն տարածաշրջանային անվտանգության հարցեր

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում կքննարկեն տարածաշրջանային անվտանգության հարցերը: Բանակցությունների մեկնարկից առաջ այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Իհարկե, կխոսենք նաև այն խնդիրների մասին, որոնցով մենք վաղուց ենք զբաղվում, ես նկատի ունեմ տարածաշրջանային անվտանգության հարցերը, նախ և առաջ նկատի ունեմ սիրիական ճգնաժամն՝ այստեղ Թուրքիան և Ռուսաստանը շատ մեծ ներդրում են ունեցել իրավիճակի կարգավորման գործում, և այդ թեման ևս, իհարկե, մեր ուշադրությունից չի վրիպելու»,- ասել է Պուտինը:
Ավելի վաղ, ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Պուտին-Էրդողան հանդիպման օրակարգում, ի թիվս այլ հարցերի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցն է: