ՌԴ խաղաղապահ զորախմբի վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները 2021-ին գրավոր փոխանցվել են ՌԴ բարձրագույն ղեկավարությանը. ՀՀ ԱԳՆ

Ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտության և հետագայում հնարավոր խնդիրների առաջացման վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները 2021 թվականի փետրվարին գրավոր փոխանցվել են ՌԴ բարձրագույն ղեկավարությանը, ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ պատասխանելով ԶԼՄ-ների հարցին․

«Տեղեկացնում ենք, որ ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտության և հետագայում հնարավոր խնդիրների առաջացման վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները, ի թիվս այլ դեպքերի, դեռևս 2021 թվականի փետրվարին գրավոր կերպով փոխանցվել են ՌԴ բարձրագույն ղեկավարությանը»,- գրված է ԱԳՆ խոսնակի ֆեյսբուքյան էջում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031