«Ինչո՞ւ ստացվեց այնպես, որ այսօր Բերձորի և Աղավնոյի հետ հաշվարկը դրվեց». Գառնիկ Դավթյան

Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը տելեգրայան իր ալիքում գրել է․ «Ինչո՞ւ ստացվեց այնպես, որ այսօր Բերձորի և Աղավնոյի հետ հաշվարկը դրվեց:

Մի կողմ եմ դնելով, որ ունենք թուրք-ադրբեջանական տանդեմի հետ համագործակցող ղեկավարություն, դավաճանների խմբակ, հայրենիքը ստամոքիսի մարսմանը հանձնած հասարկության մի զանգված, նիկոլի հետ մեկ դաշտում աշխատող քաղ. «կուսակցություններ», թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկող առանձին մեդիա և այլոք(չենք մոռանում, որ սրանք ՇԱՏ կարևոր հանգամանքներ են)՝ մի քանի կարևոր փաստեր առանձնացնեմ:

Նոյեմբերի 9-ին փաստաթուղթը որևէ մեկի հետ չքննարկելով(անգամ ԱԳՆ-ի), համահավասար է սոված «шакали»ին տրվելուն:

2021թ. հունիսի 20-ին #նիկոլ ընտրելով արդարացրեցինք ադրբեջանական բոլոր պատերազմական հանցագործությունները, համակերպվեցինք դավաճանության բոլոր դրսևորումների և համաձայնվեցիք ՆՈՐՈՎԻ դավաճանվել:

«Դիմադրության շարժման»-ը քննադատեցինք(խոսքը առողջ քննադատությանը չի վերաբերվում), ընտրեցինք լինել «ջայլամ», քան հեռատես(Եվ ոչ միայն) արծիվ ու հանկարձ որոշեցինք «քաղաքականությամբ չզբաղվել»…

Կա մեկ պարզ և աներկբա ճշմարտություն. «Կամ դու խաղացող ես, կամ քեզնով են խաղում»: Մենք ի՞նչ արեցինք. Ճի՛շտ է, դարձանք խաղալիք ուրիշների ձեռքում»:

Տեսանյութեր

Լրահոս