Իրանի արևմուտքում հարձակման հետևանքով զոհվել է անվտանգության ուժերի 2 անդամ

Իրանի արևմուտքում հարձակում է տեղի ունեցել անվտանգության ուժերի ստորաբաժանման վրա, որի հետևանքով զոհվել է անվտանգության ուժերի 2 անդամ, ևս 3-ը վիրավորվել է։ 

Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը՝ հղում անելով նահանգի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հասարակայնության հետ կապերի բաժնին։

Միջադեպը տեղի է ունեցել Քուրդիստանի նահանգի Սերվաբադ քաղաքում։ Հարձակվողներն օգտագործել են ձեռքի նռնակներ: 

ԻՀՊԿ-ի Քուրդիստանի ստորաբաժանման պաշտոնյաները հայտնել են, որ կշարունակեն լուրջ ջանքերը՝ նույնականացնելու և պատասխանատվության ենթարկելու հարձակման պատասխանատուներին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031