Մոսկվան իր ռազմական ներկայությունը ՀՀ-ում ներկայացնում է ոչ միայն տվյալ ռազմաբազայի, այլև սահմանապահ զորքերի միջոցով:
Հրապարակվել է աշխարհի լավագույն 50 հյուրանոցների ցանկը։ Ամբողջական ցանկը, որը կազմվել է ավելի քան 800 անանուն փորձագետների քվեարկությամբ, կհայտարարվի սեպտեմբերի 15-ին Փարիզում կայանալիք արարողության ժամանակ։
Վրաստանի գլխավոր դատախազությունը հարցաքննությունների շարք է սկսել այն անձանց շրջանում, ովքեր հրապարակավ կասկածի տակ են դրել իրավապաշտպան Լազարե Ջորբենաձեի մահվան պաշտոնական վարկածը։ Վերջինս մահից կարճ ժամանակ առաջ վարչապետ Իրակլի Կոբախիձեին մեղադրել էր Դավիթ Գարեջիի միջնադարյան վանական համալիրի մի հատվածը Գաղտնի կերպով Ադրբեջանին վաճառելու մեջ, հայտնում է «Новости-Грузия»-ն։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է:
Բիշքեկում Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը ցույց տվեց, որ հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը մտել է նոր՝ ավելի կոնկրետ և գործնական փուլ։
Երկու տարի առաջ գրել էինք այն մասին, որ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում՝ Եվրոպայի ապագայի վերաբերյալ լսումների ժամանակ, հայտարարել է Բայդենի վարչակազմի ծրագրի մասին, այն է՝ Կասպից ծովից մինչև Ադրիատիկ աղեղ ստեղծել Ռուսաստանի դիմակայության նոր օջախներ։
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային կոշտ արձագանք է տվել ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթին, ով Իրանի իշխանություններին համեմատել էր «թունավոր օձի հետ, որը շարունակում է շարժվել անգամ գլուխը կտրելուց հետո»։ Այս մասին հայտնում է Mehr-ը։
Ռուսաստանի համար կորուստն ավելի լայն կլինի, նա կկորցնի Հարավային Կովկասում իր վերջին կարևոր ռազմական հենակետերից մեկը և, ըստ էության, կթուլացնի տարածաշրջանում իր ֆիզիկական ներկայությունը։ Այդ պատճառով ես չեմ կարծում, որ Մոսկվան ինքնակամ և հեշտությամբ կգնա այդ քայլին։
Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ հերթական ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Բիշքեկում Պուտինի հետ հանդիպման արդյունքների մասին, հայտարարեց, որ ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազայի վերաբերյալ քննարկում չի եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ամերիկյան զինվորականները չորեքշաբթի օրվա ընթացքում Հորմուզի նեղուցով անցկացրել են 40 նավ, որոնք տեղափոխում էին 18 մլն բարել նավթ։ Սա ռեկորդային օրական ցուցանիշ է հակամարտության սկզբից ի վեր, հայտնել է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Չեխիայի նախագահ Պետր Պավելը ուրախությամբ է արձանագրում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորում են՝ շեշտելով, որ այդ գործընթացը սկսվել է Պրահայում 2022 թվականին և իր շարունակությունն ունեցել 2026թ․ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում։
Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ պատվիրակությունն այցելել է Սյունիք՝ տեղի համայնքների հետ քննարկելու «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) ծրագիրը և տարածաշրջանային տնտեսական հնարավորությունները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հակված է ավարտել Իրանի հետ հակամարտության ակտիվ փուլը։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Ադրբեջան այցելած ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պերե Ժոան Պոնս Սամպիետրոյի հետ։
Որպես Վանի առևտրի և արդյունաբերության պալատ՝ մենք նույնիսկ պատրաստ ենք մեր ժամանակակից ծառայողական շենքում տարածք տրամադրել նման ներկայացուցչության ստեղծման համար և այդ ուղղությամբ նախաձեռնություն ցուցաբերել
Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին գործարքն արդեն տեղի է ունեցել, լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Սեպտեմբերին Հայաստան է ժամանելու ռուսաստանի «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ղեկավարը: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել են երկկողմ օրակարգի գործնականում բոլոր հարցերը, բայց Սահմանադրությունը դրա մեջ չի մտնում։
Մենք հավատում ենք, որ խաղաղությունն ու հարաբերությունների կարգավորումն այս տարածաշրջանում, իրականում՝ Եվրոպայում, կարող են օգտակար լինել բոլորի համար՝ ապահովելով նոր ներդրումներ, կայունություն և օգուտներ բոլորի համար։
Ադրբեջանի իշխանությունները տարհանել են 5000 մարդու օրերս զինամթերքի պահեստում տեղի ունեցած հրդեհի և դրա հետևանքով առաջացած պայթյունների պատճառով․ գրում է BSS News-ը՝ հավելելով, որ զոհեր չկան։
Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ օգոստոսի 30-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 18 մարդ, վիրավորվել՝ 142-ը։ Այս մասին X-ում գրառման մեջ նշել է նախարարության խոսնակ Հոսեյն Քերմանպուրը։
Ադրբեջանի տարածքով Հայաստան ևս մեկ բեռ է ուղարկվել։ Ըստ ԱՊԱ-ի՝ Բիլաջարի կայարանից Բոյուկ Քեսիկ է ուղարկվել դիզելային վառելիք տեղափոխող 17 վագոն՝ ընդհանուր 989 տոննա քաշով։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ վերսկսված ամերիկյան ռազմական գործողությունները «շատ երկար» չեն տևի, սակայն Վաշինգտոնը պատրաստ է անհրաժեշտության դեպքում նոր հարվածներ հասցնել։
Հայ-իրանական սահմանին կգործեն մաքսային հսկողության և մաքսային ձևակերպումների պարզեցված ընթացակարգեր։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտրի ծավալները չեն նվազում Իսլամական Հանրապետության հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի շնորհիվ։ Այս մասին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում։
Վերջին տարիներին Իսրայելն ու Թուրքիան Ադրբեջանի միջնորդությամբ հաղորդագրություններ են փոխանակել, չնայած վերջին ամիսներին նման հաղորդակցությունը նվազել է. Haaretz-ին հայտնել է բարձրաստիճան պաշտոնյան։
Վաշինգտոնի գագաթնաժողովից ի վեր մենք ապրում ենք խաղաղության պայմաններում: Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական լարվածություն չի եղել։
Իրանը հարվածել է Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմաբազայի «հիմնական օբյեկտին»։ Այս մասին հաղորդել է իրանական Press TV հեռուստաալիքը։
Սեպտեմբերի 3-ին տեղական ժամանակով ժամը 03:28-ին (Գրինվիչի ժամանակով սեպտեմբերի 2-ին՝ ժամը 23։28-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.44⁰ և արևելյան երկայնության 44.04⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան՝ Դմանիսի քաղաքից 19 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 3․2 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
«Defense News»-ը հրապարակել ու դասակարգել է աշխարհի 100 խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերությունների ցանկը։ Այդ ցանկում ընդգրկվել է նաև թուրքական 5 ընկերություն։