Թուրքիայում անցկացվում է «Ծովագայլ-I/2025» զորավարժությունը

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ռազմածովային ուժերի հրամանատարության կողմից մեկնարկել է «Denizkurdu-I/2025» (Ծովագայլ) զորավարժությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Զորավարժությունն ընթանում է Թուրքիայի շրջակա բոլոր ծովերում՝ 92 նավի ու օդուժի 66 միավորի մասնակցությամբ։

Զորավարժության նպատակն է գնահատել ռազմածովային ուժերի օպերատիվ հրամանատարական և կառավարման արդյունավետությունը, վտանգի պահին անձնակազմի և մասնակից ստորաբաժանումների որոշումներ կայացնելու կարողությունները, ինչպես նաև այլ ուժերի հրամանատարությունների հետ համատեղ փոխկոորդինացում։

Տեսանյութեր

Լրահոս