Թեհրանն իրանցի զինվորականների կողմից խոցված ամերիկյան անօդաչուի գործողությունները համարում է սադրիչ, վճռականորեն դատապարտում է դրանք:
Թուրքիայի ռազմաօդային ուժերում նախկինում ծառայած գեներալ-լեյտենանտ Էրդողան Քարաքուշը խոսել է վերջին շրջանում պաշտոնական Անկարայի նկատմամբ ԱՄՆ-ի կիրառած ճնշումների մասին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին խոստումներ է շռայլել Ստամբուլի ընտրողներին:
Անկարայում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի մասնակցությամբ տեղի են ունեցել որոնողափրկարարական վարժանքներ: Մասնակցություն են ունեցել նաև զինված ուժերի ստորաբաժանումները:
Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմը հայտարարել է, որ Իրանի հարավում ամերիկյան անօդաչու թռչող սարք է ոչնչացրել:
Վրաստանի նախագահի վարչակազմի շենքի պատմական մասի վերանորոգումն ավարտված է. Թբիլիսիում Օրբելիանիների իշխանական պալատը կկահավորեն հնամենի կահույքով՝ նպատակ ունենալով վերստեղծելու այն ժամանակվա դարաշրջանը:
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը 2019 թ. հունիսի 6-ին կոշտ նամակ է հղել իր գործընկերոջը՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին:
Ադրբեջանական բանակը պատրաստ է կրկնել 2016թ. ապրիլի գործողությունները:
«Իրանն այժմ աջակցության կարիք ունի, նաև միջազգային զանազան կառույցների շրջանակներում։ Կարծում եմ՝ այդ աջակցությունն այսօր, ինչ-որ առումով խորհրդանշական իմաստով չափազանց կարևոր է Իրանի համար՝ նույնիսկ ուղերձների մակարդակով»։
Մուսուլմանացված հայերի մասին նկարահանված «Թաքնված խաչ» ֆիլմի ռեժիսորները դատի կտան ֆիլմը թիրախավորած թուրքական ազգայնամոլական «Yeni Akit» թերթին:
«Եթե Բոլթոնը մասնակցում է այս բանակցությանը, իր մոտ օրակարգը, միևնույն է՝ նույնն է լինելու, իրեն միշտ հետաքրքրում է Իրանը»,- ասաց նա՝ հավելելով, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում, առհասարակ, ԱՄՆ-ի այսօրվա ադմինիստրացիային հետաքրքրում է Իրանի հետ սահմանը՝թե ով է այն վերահսկելու»։
Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակում առանձին պարտավորությունների կատարումից հրաժարվելը «նվազագույն միջոցն» է:
Թեհրանը իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի մասնակից երկրների համար չի երկարացնի երկամսյա ժամկետը, որի ընթացքում նրանք պետք է ամբողջովին կատարեն միջուկային գործարքի գծով իրենց պարտավորությունները:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը ելնում է այն բանից, որ Իրանի դեմ ռազմական ուժի գործադրումը կպահանջի համաշխարհային հանրակցության ընդհանուր համաձայնությունը, սակայն իրեն միակողմանի պատասխան գործողությունների իրավունք է վերապահում Միացյալ Նահանգների քաղաքացիներին կամ օբեկտներին Թեհրանի հարվածի դեպքում:
«Հայաստանում հիմա ավելի շատ կենտրոնացած են ներքին խնդիրների ու վեճերի վրա, ինչը, կարծում եմ՝ իշխանության բացթողումներից է»:
ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը պաշտոնական Բաքվին հիշեցնում է, որ պետք չէ փորձել հայկական կողմի խաղաղասիրությունը շփոթել թուլության հետ և խոսել սպառնալիքի լեզվով:
Իրանը եւ Ռուսաստանը քննարկում են նոր համատեղ նախագծեր նավթի-գազի ճյուղում եւ էլեկտրաէներգետիկայի բնագավառում, ըստ որում Իրանը շահագրգռված է իր տարածքում ջերմային եւ հիդրոէլեկտրակայանների կառուցման ավարտման եւ արդիականացման նախագծերին Ռուսաստանի ընկերությունների մասնակցության հարցում:
Ադրբեջանի պաշտպանության նախարարը հաստատել է տեղեկություններն այն մասին, որ երկրում անցկացված զորավարժությունների ժամանակ արձակված արկն ընկել է երկրի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Գյանջայի (Գանձակ) տներից մեկի վրա:
Վրաստանի հարկադիր վերաբնակների, աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարար Դավիթ Սերգեենկոն հայտարարել է իր պաշտոնաթողության մասին։
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին անհրաժեշտ է համարում ստեղծել ԱՄՆ-ի պատժամիջոցներին հակազդելու մշտական միջազգային մեխանիզմ:
Իրանը պատերազմ չի մղում ոչ մի ազգի դեմ, բայց պատրաստ է դիմակայել այլ պետությունների թշնամական գործողություններին:
Թուրքիայի դատախազությունը 128 մարդու ձերբակալման օրդերներ է տվել, այդ թվում՝ 48 գործող զինծառայողների, որոնց կասկածում են ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ:
Անթալիայի նահանգապետարանը արգելել է ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) համայնքի շքերթը և դրան հարող այլ քայլերթերի, մամուլի ասուլիսների, նստացույցերի և նմանատիպ միջոցառումների անցկացումը:
Իսպանիան մինչև 2019թ. վերջ երկարացնելու է հակաօդային պաշտպանության «Patriot» համակարգերի տեղակայման ժամկետը Թուրքիայի Ադանա նահանգում:
Moody՚s Investors Service միջազգային ռեյտինգային գործակալությունը Թուրքիայի Էմիտենտի երկարաժամկետ վարկանիշը նվազեցրել է մեկ աստիճանով՝ «BA3»-ից մինչեւ «B1», վարկանիշի վերաբերյալ կանխատեսումը բացասական է:
Հունիսի 17-ը ՄԱԿ-ի որոշմամբ նշվում է որպես անապատացման և երաշտի դեմ պայքարի միջազգային օր։ Այդ առթիվ թուրք մասնագետները ահազանգում են, որ Թուրքիան կանգնած է անապատացման և երաշտի վտանգի առաջ։
Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում արյունալի միջադեպ է տեղի ունեցել վրացիների և ռուսների մասնակցությամբ։
«Մենք որևէ երկրի հետ հարաբերությունները չենք զարգացնում ի հաշիվ այլ երկրի հետ հարաբերությունների: Իրանը մեր գործընկերն է, մենք Իրանի հետ վաղուց ունենք ընդհանուր շահեր, Իրանի հետ աշխատում ենք, միևնույն ժամանակ մենք ունենք շատ լավ հարաբերություններ ԱՄՆ-ի հետ, ԱՄՆ-ը նույնպես մեր գործընկերն է, և Ռուսաստանը մեր դանակիցն է»:
«Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ ռազմական համագործակցությունը չի կարող սպառնալիք լինել Հայաստանի համար»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց վրացի վերլուծաբան Իրակլի Մենագարիշվին:
«Մենք ցանկացած հանդիպում արժևորում ենք, ինչը թույլ է տալիս տարածաշրջանում պահպանել խաղաղություն և կայունություն։ Ինքնին այս ամենը շատ կարևոր է, բայց ակնկալել ինչ-որ առաջընթաց՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը որևէ ձևով չի վերանայում իր դիրքորոշումը՝ վաղաժամ է»: