Վրաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Թբիլիսիում հունիսի 20-21-ին երկրի խորհրդարանի շենքի մերձակայքում հանրահավաքը ցրելիս ոստիկանների կողմից ծառայողական լիազորությունների հնարավոր վերազանցման կապակցությամբ:
Ռուսաստանն ԱՄՆ-ին կոչ է անում ձեռնպահ մնալ նոր հակաիրանական պատժամիջոցներից, որոնք սոսկ կբարդացնեն իրադրությունը:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին կոչ է արել՝ շարունակել բողոքի ակցիաները Թբիլիսիում, չնայած այն բանին, որ իշխանությունները զիջումների են գնացել եւ որոշել են 2020 թվականի խորհրդարանական ընտրություններն անցկացնել համամասնական համակարգով՝ զրոյական արգելքով։
Տասնյակ ավտոմեքենաներ են ուղղվում դեպի Վրաստանի ներքին գործերի նախարարության շենք՝ պահանջելով գերատեսչության ղեկավար Գեորգի Գախարիայի պաշտոնաթողությունը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Իրանի տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Ջավադ Ազարի Ջահրոմին հայտարարել է, որ ԱՄՆ-ի ոչ մի կիբեռգրոհ չի կարողացել վնաս պատճառել Իրանի հրթիռների կառավարման համակարգերին:
Վրաստանում 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում համամասնական համակարգի անցնելը ցուցարարների հաղթանակն է, որոնք չորս օրվա ընթացքում Թբիլսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքում էին երկրի իշխանությունների քաղաքականության դեմ:
Ամերիկյան մամուլը լայնորեն արձագանքել է Թուրքիայում հունիսի 23-ին տեղի ունեցած Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքներին։
Լ.Մակունցը նշեց, որ Վրաստանում ներքաղաքական պրոցեսներ են տեղի ունենում և ՀՀ-ն իրավունք չունի միջամտել դրանց: Ռուս-վրացական սահմանին կանգնեցված ավտոբուսի և դրա հայ ուղևորների մասին Լ.Մակունցը տեղեկություններ չունի:
Իրանը պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարել պատժամիջոցների ռեժիմի պահպանման պայմաններում:
Արեւմտյան երկրներն անտեսում են ազգայնականության եւ ռուսատեցության դրսեւորումները Վրաստանում:
Հունիսի 22-ին Բեյլագանի շրջանում մահացել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ազեր Բայրամ օղլու Էյվազովը (Azər Bayram oğlu Eyvazov)։
ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ է վերադարձել Վրաստանից, և այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց այնտեղ տիրող ընդհանուր վիճակը՝ նշելով, որ Թբիլիսիի կենտրոնում, որտեղ հավաքված են ցուցարարները, որոշակի լարվածություն կա, սակայն քաղաքի այլ հատվածներում նման լարվածություն չի նկատվում։
«Այդ իրադրությունն այսօր ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է և անհանգստացնում է բոլորին, բայց այնուամենայնիվ ես հույս ունեմ, որ գործը չի հասնի ինչ-որ մեծ հակամարտության, որովհետև կողմերից որևէ մեկին դա պետք չի»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Միքայել Զոլյանը ՝ անդրադառնալով ԱՄՆ-Իրան հարաբերությունների սրացմանը:
Վրաստանի իշխանությունները որոշել են բավարարել Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցների պահանջների մի մասը եւ 2020 թվականի խորհրդարանական ընտրություններն անցկացնել համամասնական համակարգով:
Ղազախստանի իշխանություններն արտակարգ դրության ռեժիմ են սահմանել հանրապետության Թուրքստանի մարզում, որի Արիս քաղաքում հունիսի 24-ին պայթյուն է տեղի ունեցել զորամասի տարածքում:
Վրաստան Ռուսաստանի ավիաընկերությունների թռիչքների արգելքը կվերաբերի 155 հազար ռուսաստանիցի զբոսաշրջիկների, որոնք ստիպված կլինեն չեղարկել թռիչքները:
Թուրքիայի մեջլիսի՝ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը կոչ է արել Ստամբուլում տապալված մենիշխանության վրա ժողովրդավարություն կառուցել:
NEWS.am–ի տեղեկություններով՝ հունիսի 22–ին Մոսկվայից դուրս եկած հայկական ավտոբուսին շուրջ 8 ժամ է թույլ չեն տալիս հատել ռուս–վրացական սահմանը։ Կայքի տեղեկություններով՝ հայկական «Ավազառ բուս» ուղեւորափոխադրող ընկերությանը պատկանող ամվտոբուսին Վերին Լարսի անցակետում կանգնեցրել են վրացի սահմանապահները։ Ավտոբուսում կա 48 ուղեւոր՝ այդ թվում 13 երեխա։ Նախնական տեղեկություններով՝ վրացի սահմանապահները հայ վարորդի մոտից կասկածելի իր են հայտնաբերել, ինչից հետո […]
Թեհրանը շահագրգռված չէ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում լարվածության աճով եւ ձգտում է դրա թուլացման:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում շնորհավորել է Ազգային դաշինքի թեկնածու Էքրեմ Իմամօղլուին՝ Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն hունիսի 25-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի շփման գծում՝ Ակնայից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում։
Վրաստանի հետ ավիահաղորդակցության դադարեցումը կարող է մնալ ՌԴ-ի միակ սահմանափակիչ միջոցն ի պատասխան հակառուսական ելույթների, եթե իրադրությունը դուրս չգա ներկայիս շրջանակներից:
ՀՀ ԱԳՆ-ն Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման նախօրեին հայտարարել էր այդ հանդիպմանն այլ օրակարգային գերակայությունից խոսելու մտադրության մասին, ենթադրաբար՝ Վիեննայի օրակարգի, սակայն այն որևէ կերպ չի արտացոլվել ՄԽ հայտարարությունում: Ռ.Ռուբինյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ «այլ օրակարգ» նկատի ուներ ԱԳՆ-ն:
Խոսելով հայկական կողմի ուղերձների մասին՝ իրավապաշտպանը նկատեց, որ նոր ուղերձներ չի լսել, բայց նկատել է ակնարկ՝ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին:
Վանք այցելած թուրք լրագրող Էրեն Ֆըրաթը թուրքական «Aydınlık» թերթում հրատարակած իր հոդվածում երկար պատմում է Սպահանում հայերի դարավոր ներկայության, հայկական եկեղեցու հիմնման պատմության, ճարտարապետական մոտիվների ու առանձնահատկությունների մասին։
Նախանցած կիրակի Ղազախստանում կայացած նախագահական արտահերթ ընտրությունները` որպես քաղաքական գործընթաց, չցնցեցին արևելյան հանդարտ կյանքով ապրող երկիրը:
Ստամբուլի բնակիչները հունիսի 23-ին կրկին շտապում են ընտրատեղամասեր՝ որոշելու նոր քաղաքապետին։
«Կարծում եմ՝ այս հանդիպումը չի օգնել ինչ-որ կերպ թուլացնել առաջացած էսկալացիան շփման գծում, բայց կարևոր է, որ նախարարները և ղեկավարները շարունակեն խոսել մի իրավիճակում, երբ տարածաշրջանային զարգացումները կարող են դրամատիկ ընթացք ստանալ ժամերի ընթացքում»:
2019թ․ այդ ցանկում ընդգրկվել են Ալժիրը, Բանգլադեշը, Բրազիլիան, Կամբոջան, Գվատեմալան, Ղազախստանը, Ֆիլիպինները, Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Զիմբաբվեն։
«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս» ամենամյա զեկույցը։