Բաժիններ՝

Վատիկանում ավարտվել է քվեարկության ևս մեկ փուլ՝ առանց նոր պապի ընտրության

Վատիկանում մայիսի 8-ին ավարտվել է քվեարկության երկրորդ փուլը, որի արդյունքում, սակայն, նոր պապ ընտրել չի հաջողվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ABC News-ը։

Սիքստինյան կապելլայից կրկին սև ծուխ է դուրս եկել։Հաշվի առնելով նաև մայիսի 7-ին տեղի ունեցած քվեարկության մեկ փուլը, կարդինալներն արդեն քվեարկել են երրորդ անգամ։

Ընդմիջումից հետո՝ տեղական ժամանակով 16։00-ին մոտ, քվեարկությունը կվերսկսվի։Ըստ Vatican News-ի՝ մայիսի 7-ի երեկոյան Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքվել էր շուրջ 45 000 մարդ՝ սպասելով առաջին կոնկլավի քվեարկության արդյունքներին, սակայն Սիքստինյան կապելլայից սև ծուխ էր դուրս եկել։

Կոնսենսուսի չգալուց հետո կարդինալները հավաքվել են մայիսի 8-ի առավոտյան՝ կոնկլավի երկրորդ օրվա համար. 267-րդ պապին ընտրելու համար նրանք այսօր ունեն մինչև չորս հնարավորություն։

Արգենտինացի Ֆրանցիսկոս պապը, որը մահացել է ապրիլի 21-ին, ընտրվել էր կոնկլավի երկրորդ օրը՝ քվեարկության հինգ փուլից հետո։

Դրանից 8 տարի առաջ Գերմանիայից Բենեդիկտոս 16-րդը նույնպես ընտրվել էր կոնկլավի երկրորդ օրը։ Եթե Սիքստինյան կապելլայից սպիտակ ծուխ դուրս գա, դա կնշանակի, որ կարդինալներն ընտրել են կաթոլիկ եկեղեցու հաջորդ քահանայապետին։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031