Բաժիններ՝

Մակրոնը Սիրիայի ղեկավարին կոչ է արել ապահովել բոլոր սիրիացիների պաշտպանությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, մայիսի 7-ին Փարիզում ընդունելով Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ աշ-Շարաային, կոչ է արել նրան ամեն բան անել առանց բացառության բոլոր սիրիացիների պաշտպանությունն ապահովելու համար:

Այս մասին հաղորդել է BFMTV հեռուստաալիքը։

Մամուլի ասուլիսում Մակրոնը հայտարարել է, որ այդ պաշտպանությունը պետք է տրամադրվի սիրիացիներին՝ «անկախ նրանց ծագումից, կրոնից, դավանանքից, հայացքներից»։

Ֆրանսիայի նախագահը կոչ է արել Սիրիայի ղեկավարին ապահովել, որ դրուզների դեմ վերջերս տեղի ունեցած միջդավանական բռնության և ալավի փոքրամասնության անդամների նկատմամբ մարտին տեղի ունեցած հաշվեհարդարի համար մեղավորները «պատասխանատվության ենթարկվեն և դատապարտվեն»։

Մակրոնը նաև հայտարարել է այդ հանցագործությունների մեջ մեղավորների դեմ Եվրամիության կողմից պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտության մասին։

Դրա հետ մեկտեղ Ֆրանսիայի նախագահը հանդես է եկել Սիրիայի դեմ սահմանված «եվրոպական տնտեսական պատժամիջոցների աստիճանական վերացումը» շարունակելու օգտին, եթե գործող իշխանությունը կայունացնի երկրում իրադրությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031