Բաժիններ՝

Վուչիչը Կարմիր հրապարակից հայտարարեց, որ չի վախենում ԵՄ-ի «պատժից»

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, որը Մոսկվա է ժամանել Հաղթանակի 80-ամյակի միջոցառումներին մասնակցելու նպատակով, Կարմիր հրապարակից հարցազրույց է տվել սերբական հեռուստատեսությանը։

«Ինձ ընդհանրապես չի անհանգստացնում, թե աշխարհում այլոք ինչ են մտածում կամ ասում։ Ինձ ընտրել է սերբ ժողովուրդը, ինձ ընտրել են Սերբիայի քաղաքացիները։ «Ես չեմ ընտրվում ո՛չ Ռիգայում, ո՛չ Տալլինում, ո՛չ Վիլնյուսում, ո՛չ էլ որևէ այլ վայրում», – նշել է նա։

«Ինչ վերաբերում է Եվրամիությանը, ես վստահ եմ, որ Սերբիան կմնա եվրոպական ուղու վրա։ Եթե նրանք ուզում են ինչ-որ մեկին պատժել, թող ինձ պատժեն», – հավելել է Վուչիչը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել էր «հետևանքների» մասին այն պաշտոնյաների համար, ովքեր կմեկնեն Ռուսաստանի մայրաքաղաք։ «Ովքեր մայիսի 9-ին կմեկնեն Մոսկվա՝ Հաղթանակի շքերթին մասնակցելու, հետևանքներ եմ խոստանում»,- հայտարարել էր Կայա Կալլասը:

Նրա խոսքով՝ տոնական միջոցառումներին Եվրամիության երկրների մասնակցություն չի նախատեսվում: ԵՄ-ն «շատ հստակ ցուցումներ» է տվել միությանն անդամակցելու թեկնածու երկրներին՝ չմասնակցել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք զորահանդեսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս