Բաժիններ՝

ԱՄՆ-ն B-52 ռազմավարական ռմբակոծիչներ է տեղափոխել Հնդկական օվկիանոսի ռազմակայան

ԱՄՆ ռազմաօդային ուժերը Հնդկական օվկիանոսում բրիտանական Դիեգո Գարսիա կղզու ռազմակայան են տեղափոխել B-52H Stratofortress ռազմավարական ռմբակոծիչներ՝ ի լրումն այնտեղ ավելի վաղ արդեն տեղակայված վեց B-2 Spirit ռազմավարական սթելս-ռմբակոծիչների:

Այս մասին հաղորդում է Air&Space Forces Magazine-ը։

Ինքնաթիռների ժամանումը ռազմակայան արձանագրվել է արբանյակային լուսանկարներով։ Բացի այդ, մայիսի 7-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռազմավարական զսպման շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Էնդրյու Գեբարան ԱՄՆ Կոնգրեսում լսումների ժամանակ հայտնել է, որ հանձնարարությունների կատարման համար ուղարկվել է B-52H ռմբակոծիչներից բաղկացած օպերատիվ խումբ, նշում է հրատարակությունը։

B-2 ռմբակոծիչները Դիեգո Գարսիա կղզի էին ժամանել մարտի վերջին։ Նրանք մասնակցել են Եմենի հութիների ռազմական օբյեկտներին զանգվածային ավիահարվածներ հասցնելուն։Սակայն այդ գործողությունն ավարտվել է մայիսի 6-ին. նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կդադարեցնի հութիների դեմ ռմբակոծությունները, քանի որ նրանք համաձայնել են դադարեցնել հարձակումները Եմենի ափերի մոտ գտնվող առևտրային նավերի վրա։ Վերլուծաբանները թերահավատորեն են վերաբերվում այն ​բանին, թե հութիները կդադարեցնեն գրոհները։

ԱՄՆ-ի օդուժի գլոբալ հարվածների հրամանատարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել կղզու ռազմակայան ռմբակոծիչների ժամանումը՝ նշելով, որ օպերատիվ անվտանգությունը պահպանելու համար վարժանքների կամ գործողությունների մանրամասները չեն քննարկվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031