Բաժիններ՝

Գազայում իսրայելական հարվածները մեկ օրում ավելի քան 100 մարդու կյանք են խլել

Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով մայիսի 8-ի լուսաբացից ի վեր զոհերի թիվը հասել է 11-ի, այսպիսով, 24 ժամվա ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 100-ը։ Այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը։

33 զոհ գրանցվել է ալ-Բուրեյջ փախստականների ճամբարում Աբու Համիսա դպրոցի ռմբակոծման հետևանքով, որտեղ ապաստանել էին տեղահանված պաղեստինցիներ։ Զոհերի մյուս մասը գրանցվել է Գազա քաղաքում թայլանդական ռեստորանի և ազգային շուկայի թիրախավորման հետևանքով։

Բացի այդ, մայիսի 7-ի երեկոյից մինչև մայիսի 8-ի առավոտ իսրայելական ուժերը Արևմտյան ափի տարբեր շրջաններում ձերբակալել են առնվազն 45 քաղաքացու։Իսրայելը շարունակում է Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մեկնարկած ռազմական գործողությունները։

Գազայի առողջապահության նախարարության տեղեկություններով՝ 52 653 պաղեստինցի է զոհվել Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով, վիրավորվել է 118 897-ը:

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս